Հայաստանում պարսկական կապիտալի մասնակցությամբ բանկ կբացվի

PanARMENIAN.Net - Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքերի պալատի նախագահ Մոհամմեդ Նահավանդիանն առաջարկում է համատեղ ընկերություններ ստեղծել ֆինանսաբանկային համակարգում: Ըստ նրա, Իրանը շահագրգռված է Հայաստանում պարսկական կապիտալի մասնակցությամբ բանկ բացել: «Մենք պատրաստ ենք ստեղծել նաև տրանսպորտային ու առևտրային ընկերություններ, համագործակցության մեծ ներուժ կա սննդարդյունաբերության, մեքենաշինության և պահեստամասերի արտադրության, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,-ասել է նա:

ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանն իր հերթին ասել է, որ ապրանքաշրջանառությունը Իրանի ու ՀՀ միջև վեց ամսավա արդյունքներով կազմել է 113 մլն դոլար, որոնցից 13 մլն դոլարը արտահանմանն է բաժին ընկնում: Հոկտեմբերի 22-ին Երևանում տեղի կունենա իրանական ապրանքների ցուցահանդես:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---