ԱՄԷ պատվիրակությունը Դիլիջանում ծանոթացել է զբոսաշրջային զարգացման ծրագրին

PanARMENIAN.Net - Հայաստանում գտնվող ԱՄԷ արտաքին առևտրի նախարար շեյխա Լուբնա ալ Քասիմին և նրա գլխավորած պատվիրակությունը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ այսօր այցելեցին Տավուշի մարզ:

Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, հյուրերը եղան Հաղարծինի վանական համալիրում, որը վերկառուցվում է Շարժայի Էմիրության կառավարիչ, ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմիի կողմից հանգանակված միջոցներով: Հյուրերին ներկայացվեցին կատարված աշխատանքների ընթացքը, վանական համալիրի հիմնանորոգման ծրագիրը: Արդեն ավարտվել են դեպի համալիր տանող ճանապարհի, ենթակառուցվածքների վերակառուցման աշխատանքները, ավարտին են մոտենում վանական համալիրի նորոգումը, քահանայատան կառուցումը: Ներկայումս կատարվում են եկեղեցու հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ:

Բացի դրանից, Դիլիջանում հյուրերին ներկայացվեցին «Դիլիջան. ֆինանսական կենտրոն» ծրագիրը, քաղաքի զբոսաշրջային զարգացմանն ուղղված այլ նախագծեր:

Արաբական պատվիրակությանը ներկայացվեցին նաև մարզի առևտրատնտեսկան ներուժը, հնարավոր համագործակցության ուղղությունները: Քննարկվեցին ՀՀ մարզերում տարբեր ոլորտներում ներդրումների իրականացման հնարավորությունները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---