Տիգրան Սարգսյան. Երկրում առաջին անգամ ձևավորվում է հիմնադրամ` ուղղված սերմնաբուծության համակողմանի զարգացմանը 4 նոյեմբերի 2010 - 20:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 4-ի նիստում հաստատել է 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի» իրականացման գործընթացի ապահովման նպատակային հաշվի սպասարկման կարգը։ Այս կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ երկրում առաջին անգամ ձևավորվում է հիմնադրամ, որին վերապահվում է սերմնաբուծության համակողմանի զարգացումը։ Նրա խոսքով, առաջին փուլում կձևավորվեն սերմնաբուծական ձեռնարկություններ, որոնք հետագայում բազմացված ցորենի սերմերը կտրամադրեն գյուղացիներին: Այս ծրագրի շրջանակներում Հայաստանն արդեն 1000 տոննա բարձրորակ ռուսական ցորենի սերմ է ստացել: «Մենք չենք կարողանում այդ գաղափարը հասցնել մեր գյուղացիներին: Այս նպատակով Ռուսաստանից սերմեր չեն ներկրվել, որպեսզի բաժանվեն գյուղաիներին: Այդ ամենն արվում է, որպեսզի մեկ-երկու տարի անց մենք որակյալ սերմեր արտադրող տնտեսություններ ունենանք»,- պարզաբանել է նա` ավելացնելով, որ այդ ծրագրի շնորհիվ 4-5 տարի անց Հայաստանին կհաջողվի ինքնապահովման մակարդակի հասնել: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |