Կաշառքն արագացնո՞ւմ է խնդիրների լուծումը

PanARMENIAN.Net - «Յուրաքանչյուր տարի հարցման ենթարկված Հայաստանի ավելի շատ քաղաքացիներ են համարում, որ կոռուպցիան կյանիք մի մասն է ևհաշտվել են դրա հետ: Սա բացասական միտում է»,-դեկտեմբերի 10-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) նախաձեռնողական տվյալների և մեթոդաբանական կուրսերի ծրագրերի մասով ղեկավար Եվգենիա Պատուրյանը՝ ներկայացնելով 2008-2010թ. Հայաստանում անցկացված հասարակական կարծիքի երեք ուսումնասիրությունների արդյունքները, որ CRRC-ն անց է կացրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Հակակոռուպցիոն գործունեության մոբիլիզացում» ծրագրի հետ համատեղ:

Միևնույն ժամանակ ՀՀ բնակչության 82 տոկոսը կոռուպցիան լուրջ խնդիր է համարում, իսկ 65 տոկոսը գտնում է, որ դա բնական երևույթ է: 31 տոկոսի համար կաշառք տալու կարող է դրդել խնդրի լուծման այլ ելքի բացակայությունը: Եվս 28 տոկոսը գտնում է, որ կաշառքն արագացնում է խնդրի լուծումը:

 Ուշագրավ
2012թ. հունվար-ապրիլին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 5,3 տոկոս՝ հասնելով 115 193 դրամի
Միաժամանակ 2012թ. հունվար-ապրիլ ամիսներին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 3 տոկոս գնաճ
Նավթի համաշխարհային շուկայում հիմնական էտալոնային տեսակների ֆյուչերսներն արագացրել են նվազման դինամիկան
Բանկի ակտիվների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են վարկերը`ընդհանուր ակտիվների 82,420,086 հազ. դրամի կամ մոտ 76.7%-ի չափով