BSC ղեկավար. Հայաստանը պետք է ավելի արագ արձագանքի աշխարհում կատարվող փոփոխություններին14 դեկտեմբերի 2010 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը զգալիորեն ետ է մնում զարգացման համաշխարհային տեմպերից, կարծում է BSC թրենինգային խորհրդատվական ընկերության տնօրեն Սամվել Գևորգյանը: «Եթե մենք ուշանանք ևս մի քանի տարի, ապա տարբերությունը շատ մեծ կլինի»,- ասել է նա: Զարգացող երկրները և մրցունակ բիզնեսը շատ արագ են արձագանքում այդ փոփոխություններին, որի պատճառով նրանք որոշում են ընդունում ավելի մրցունակ արտադրանք արտադրելու մասին, որը ներկրվում է Հայաստան: «Այդ ֆոնի վրա տեղական արտադրանքն անմրցունակ է դառնում»,- նշել է նա: Դրա պատճառը, նրա կարծիքով, իշխանությունների տնտեսական քաղաքականությունն է, որը համարժեք չի արձագանքում համաշխարհային մարտահրավերներին: Ավելին, Սամվել Գևորգյանի խոսքերով, Հայաստանի տնտեսական զարգացմանը խոչընդոտում են կոռուպցիան և մրցակցության անհավասար պայմանները: Նա խորհուրդ է տվել նաև ուշադրություն դարձնել Հայաստանի զարգացման վրա տարածաշրջանային առումով` որոշելով գերակա ոլորտները և այդ ոլորտներին տրամադրելով «զգալի արտոնություններ գործով, այլ ոչ թե խոսքով»:
2012թ. հունվար-ապրիլին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 5,3 տոկոս՝ հասնելով 115 193 դրամի Միաժամանակ 2012թ. հունվար-ապրիլ ամիսներին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 3 տոկոս գնաճ Նավթի համաշխարհային շուկայում հիմնական էտալոնային տեսակների ֆյուչերսներն արագացրել են նվազման դինամիկան Բանկի ակտիվների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են վարկերը`ընդհանուր ակտիվների 82,420,086 հազ. դրամի կամ մոտ 76.7%-ի չափով |