«ԻՆԳՈ Արմենիան» 2011-ին նախատեսում է աշխատանքի ընդունել 1.5 հազար ապահովագրական գործակալի 9 մարտի 2011 - 16:49 AMT PanARMENIAN.Net - «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը 2010-ին բացել է 1000 աշխատատեղ ապահովագրական գործակալի պաշտոնի համար, իսկ 2011-ին նախատեսվում է ստեղծել ևս 1.5 հազար նման աշխատատեղ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը: Միաժամանակ, նա նշել է, որ այդ աշխատատեղերը ստեղծվում են ինչպես ընկերության ներսում` ամենալավ գործակալների համար, այնպես էլ նրա հետ կապված կառույցների միջոցով: Ալթունյանը նաև նշել է, որ եթե 2010-ի հունվարին ընկերությունում աշխատում էր 27 մարդ, ապա դեկտեմբերին նրանց թիվը հասել է 108-ի: Նա նաև նշել է, որ ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում իր աշխատակիցների պրոֆեսիոնալ պատրաստվածությանը, և որ 2010-ին երկու աշխատողներ պաշտպանել են թեկնածուական աստիճանը, և հիմա ընկերությունում գիտական աստիճան ունեցող աշխատողների թիվը հասել է 7-ի: Նրա խոսքերով, ևս 7 աշխատողներ որակավորման բարձրացման դասընթացներ են անցել Լոնդոնում: 2012թ. հունվար-ապրիլին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 5,3 տոկոս՝ հասնելով 115 193 դրամի Միաժամանակ 2012թ. հունվար-ապրիլ ամիսներին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 3 տոկոս գնաճ Նավթի համաշխարհային շուկայում հիմնական էտալոնային տեսակների ֆյուչերսներն արագացրել են նվազման դինամիկան Բանկի ակտիվների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են վարկերը`ընդհանուր ակտիվների 82,420,086 հազ. դրամի կամ մոտ 76.7%-ի չափով |