Հայ վարորդները տեխնիկական զննման համար կվճարեն բանկերի միջոցով

Հայ վարորդները տեխնիկական զննման համար կվճարեն բանկերի միջոցով

PanARMENIAN.Net - Մարտի 30-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի է ունեցել տեխնիկական զննության կայանների խնդիրներին վերաբերող խորհրդակցություն, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և տեխնիկական զննության կայանների պատասխանատուներ:

ՀՀ փոխվարչապետ Ա.Գևորգյանը հայտնել է, որ կառավարությունը մի շարք ոլորտներում` այդ թվում տեխզննության, ուսումնասիրություններ է կատարել և պարզել, որ կան բավականին դժգոհություններ` տեխնիկական զննության կայանների կողմից հավելյալ գումարների գանձման և մատուցած ծառայությունների որակի հետ կապված:

ՀՀ ֆինանսների նախարար Վ.Գաբրիելյանը ներկաներին տեղեկացրել է, որ խնդրին որոշակի լուծում տալու նպատակով ֆինանսների նախարարությունը մշակել է համապատասխան կարգ, որը կանոնակարգելու է բանկերի միջոցով տեխզննության համար գանձվող վճարումները և տեխզննության կայանների գործառոււյթները:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մ.Վարդանյանը հայտնել է, որ վերոնշյալ կարգի ընդունման դեպքում կվերանայվեն տեխզննության գործընթացին առնչվող մի շարք չափորոշիչներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---