Մինչև տարեվերջ Ամերիաբանկի բանկոմատների քանակը Հայաստանում կգերազանցի 85-ը

Մինչև տարեվերջ Ամերիաբանկի բանկոմատների քանակը Հայաստանում կգերազանցի 85-ը

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել կորպորատիվ հաճախորդների հետ համագործակցությունը` աշխատավարձային ծրագրերի շրջանակներում: Եվ նրանց աշխատակիցների համար բանկոմատներից օգտվելու առավել հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով` բանկը ընդլայնում է բանկոմատների ցանցը ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում: 2010թ. սկզբին Բանկն ուներ 30 բանկոմատ, իսկ արդեն տարեվերջին դրանց քանակը հասավ 65-ի: Ներկայումս բանկոմատների քանակը 69-ն է, որոնցից 54-ը Երևան քաղաքում, 2-ը` ԼՂՀ-ում, իսկ 13-ը` ՀՀ մարզերում:

Մինչև տարեվերջ Ամերիաբանկը նախատեսում է բանկոմատների քանակը հասցնել ավելի քան 85-ի, միաժամանակ ընդլայնել նաև բանկոմատների աշխարհագրական ընդգրկվածությունը` տեղադրելով դրանք հաճախորդների համար նախընտրելի տարածքներում: 2010թ.-ին Ամերիաբանկի բանկոմատներով կատարված գործարքների ընդհանուր ծավալը դրամային արտահայտությամբ աճել է 1.7 անգամ` 2009թ.-ի համեմատությամբ, իսկ կատարված գործարքների քանակն ավելացել է շուրջ 1.8 անգամ:

Նշենք, որ Բանկի կողմից 2010թ. թողարկված վճարային քարտերի քանակը 2009թ. համեմատությամբ աճել է 140%-ով, ընդ որում Բանկի կողմից թողարկված միայն Platinium և Gold քարտերի քանակն աճել է 131%-ով:

Փաստենք, որ վճարային քարտերի ընդհանուր աճի շուրջ 80%-ն ապահովվել է աշխատավարձային ծրագրերի շնորհիվ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---