Հայաստանում ձևավորվում է սոցիալական բնակարանների ֆոնդը բնակչության անապահով խավի համար31 մարտի 2011 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզում` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը Հայաստանի կառավարության արտագնա նիստում կառավարությունըհանրապետությունում առաջին անգամ ձևավորված սոցիալական բնակարանների ֆոնդի բաշխման իրավունքը վերապահվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը 90 տոկոսով իրականացվում էր Երևան քաղաքում։ Մարզերի շահառուների համար վարկերի տրամադրման արտոնություն սահմանելու շնորհիվ պատկերը կտրուկ փոխվել է: «Ծրագիրը թափ է առնում մարզերում, մի հանգամանք, որը նպաստում է տարածքների համաչափ զարգացմանը»,- ասել է նա: Ինչ վերաբերում է սոցիալական բնակարանների ֆոնդի ստեղծմանը, ապա սա, վարչապետի բնորոշմամբ, առաջին քայլն է։ Բնակչության անապահով խավին բնակարաններ կտրամադրվեն արդեն իսկ կառուցված և կառուցվող շենքերում։ Կառավարության որոշմամբ փոփոխվել և լրացվել է ավելի վաղ ընդունված որոշումներից մեկը, որի համաձայն 2011թ. երկրորդ եռամսյակում կշարունակեն սուբսիդավորվել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով նախկինում տրամադրված վարկերի տոկոսավճարները, ինչպես նաև կսուբսիդավորվեն նոր տրամադրված վարկերի տոկոսավճարները։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի ֆինանսների նախարարության ֆինանսական շուկաների զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը, հատկացված վարկերի միջին չափը կազմում է 8,2 մլն դրամ, վարկի տրամադրման միջին ժամկետն է 12,4 տարի, իսկ միջին տոկոսադրույքը 10,3% է: 2011-ին ՀՀ ֆինանսների նախարարության հաշվարկներով, տրամադրվելու է 300 վարկ, իսկ ծրագրի ֆոնդն ավելանալու է 1 մլրդ դրամով և հասնելու 4-4.5 մլրդ դրամի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |