Վարչապետը դեղ արտադրող և ներմուծող կազմակերպություններին ներկայացրեց գործադիրի նոր որոշման դրական կողմերը

Վարչապետը դեղ արտադրող և ներմուծող կազմակերպություններին ներկայացրեց գործադիրի նոր որոշման դրական կողմերը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 4-ին կառավարությունում անցկացրել է խորհրդակցություն, որը վերաբերվում էր դեղ արտադրողների և ներմուծողների կողմից ներկայացված նամակ-դիմումին:

Գործադիրի կողմից նախկինում ընդունվել էր «Հայաստանի Հանրապետության դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշումը: Այն նպատակաուղղված է ՀՀ դեղերի շուկայում մրցակցության բարձրացմանը և դեղերի գների նվազեցմանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, ներկաները դիմում-նամակում մտահոգություն էին հայտնել, որ այդ որոշման մեջ կան խնդիրներ, որոնք առնչվում են դեղերի նույնականացմանը, դեղերի տուփերում օտար լեզուներով ներդիրների առկայությանը և այլ հարցերի:

Վարչապետը լսել է դեղ արտադրող և ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչների մտահոգություներն ու առաջարկները և հայտնել, որ որոշման ընդունման նպատակը հնարավոր բարենպաստ գնային տարբերություններից օգտվելն ու շուկայում մրցակցության խթանումն է:

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ այդ որոշմամբ հավասարակշռվում են դեղերի անվտանգության և շուկայում մրցակցության խթանման հարցերը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---