Հայաստանի ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգները նվազել են

Հայաստանի ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգները նվազել են

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից մայիսի 16-ից 22-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 16636.17 (-130.30), բացթողնման գինը` 18082.79 (-141.63) դրամ, արծաթի գնման գինը` 407.06 (-22.74), բացթողնման գինը` 442.46 (-24.71), պլատինի գնման գինը` 19703.71 (-438.00), բացթողնման գինը` 21417.08 (-476.08), իսկ պալադիումի գնման գինը կկազմի 8000.34 (-262.84), բացթողնման գինը` 8696.02 (-285.70) դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---