«Բնակարան երիտասարդներին» ՈՒՎԿ-ն տեղեկացնում է` կառավարական ծրագիրը շարունակվում է

«Բնակարան երիտասարդներին» ՈՒՎԿ-ն տեղեկացնում է` կառավարական ծրագիրը շարունակվում է

PanARMENIAN.Net - «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» պետական նպատակային ծրագրի ներքո հիփոթեքային վարկերի տրամադրումը շարունակվում է ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի այլ մարզերում, հաղորդում է «Բնակարան երիտասարդներին» ՈՒՎԿ ՓԲԸ մամլո ծառայությունը:

Բացի դրանից որոշ վարկատու կազմակերպությունների կողմից Ծրագրի ներքո վարկավորման հնարավոր ժամանակավոր դադարեցումը կարող է պայմանավորված լինել ինչպես վերջիններիս առավելագույն սահմանաչափերի սպառման, այնպես էլ իրենց ներքին, Ծրագրի ընթացքի հետ առնչություն չունեցող այլ գործընթացների հետ:

2011թ. մայիսի 16-ի դրությամբ Ծրագրի ներքո »Բնակարան երիտասարդներին» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից վերաֆինանսավորված հիփոթեքային վարկերի քանակը կազմում է 404 վարկ` մոտ 3.2 մլրդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---