15  Արցախյան պատերազմ

Հուլիսի 23. Ուղիղ 21 տարի առաջ ազատագրվեց Աղդամը (Ակնա)

Հուլիսի 23. Ուղիղ 21 տարի առաջ ազատագրվեց Աղդամը (Ակնա)

PanARMENIAN.Net - 1992թ. մայիսին Շուշիի գրավումը նվազեցրեց, սակայն ամենևին չվերացրեց Ղարաբաղի քաղաքներին սպառնացող վտանգը, հատկապես դա արդարացի է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի համար: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դիտարկում էր ռազմաօդային ուժերն ու խոշոր տրամաչափի հրետանին ոչ միայն որպես զորքերին աջակցության միջոց մարտի դաշտում, այլ նաև որպես հայ բնակչությանն ահաբեկելու միջոց: Խաղաղ բնակավայրերի բարբարոսական օդային ու հրետանային գնդակոծությունները նպատակ ունեին ստիպել մարդկանց լքել բնակության վայրերը:

Երբ ազատագրվեց Շուշին, Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը կենտրոնացրեց մեծ քանակությամբ հրետանի Աղդամի շրջանում, այդ թվում նաև «Գրադ» համակարգերը և հեռահար ծովային գնդացիրներ: Աղդամում գործող թշնամական զորամիավորումը, որը սեպի պես խրված էր ԼՂՀ կենտրոնական շրջանների մեջ, մշտական վտանգ էր ներկայացնում ԼՂՀ Մարտակերտի ու Մարտունու պաշտպանական շրջանների համար:

Աղդամից մշատապես գնդակոծվում էին շրջակա բնակավայրերը, ներառյալ Ստեփանակերտը: Ավերվել էին Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջանները: Հատկապես տուժել է Ասկերանը` գործնականում հիմնահատակ ավերվելով ադրբեջանական հրետակոծության արդյունքում: Աղդամցիները զինամթերքի պակաս չունեին, քանի որ այդ քաղաքում էր գտնվում ԽՍՀՄ ՊՆ Անդրկովկասի զինվորական շրջանի զինամթերքի պահեստը:

Այս պայմաններում Աղդամի գրավումը ու կրակակետերի ճնշումը կենսական անհրաժեշտություն էր: Աղդամի գրավման ռազմական գործողությունը տևեց մոտ երեք օր: Հուլիսի 23-ին ղարաբաղյան զորքերն անցան հարձակման երկու կողմից, շրջապատելով քաղաքը, ստիպեցին նրա պաշտպաններին հեռանալ: Քաղաքը զարմանալիորեն հեշտ հանձնվեց: Ինչպես գրել է իր հիշողություններում ադրբեջանցի սպան, ժամանելով այնտեղ, նա մի բան հասկացավ. «Բնակչությունը չէր ուզում, որ մենք նրան պաշտպանենք: Նրանք բոլորը փախան»:

Աղդամի ազատագրումն ապահովեց Ասկերանի շրջանի և ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի անվտանգությունը: Հնարավոր դարձավ Մարտունի-Աղդամ-Մարտակերտ ճանապարհի օգտագործումը: Ավելին, վերացավ ոչ միայն ԼՂՀ մայրաքաղաքի սիստեմատիկ գնդակոծության ու հրետակոծման սպառնալիքը, այլ նաև հարձակումներն Ասկերանի ու հարակից շրջաններ վրա: 2010թ. նոյեմբերին ԼՂՀ կառավարությունը որոշեց վերանվանել Աղդամը Ակնա, որն այժմ ունի շրջանի կարգավիճակ և ենթակա է Ասկերան քաղաքին: Ապագայում Ակնային կարող է վերադարձվել ինքնուրույն բնակավայրի կարգավիճակը: Ներկայումս Ակնայում ապրում է մոտ 360 մարդ:

Հղումներ թեմայով.
14  Արցախ. Ազատագրված տարածքներ
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---