Ավստրալիացի օրենսդիրը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան. Նրանք արժանի չեն Ֆորմուլա-1-ը հյուրընկալելուն

Ավստրալիացի օրենսդիրը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան. Նրանք արժանի չեն Ֆորմուլա-1-ը հյուրընկալելուն

PanARMENIAN.Net - Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհրդի անդամ Ամանդա Ֆազիոն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների դեմ` հայտարարելով, որ այդ երկիրն արժանի չէ 2016 թվականին հյուրընկալել «Ֆորմուլա-1» գրան պրի մրցաշարը, հաղորդում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը: Ֆազիոն, որը 2013-ի հուլիսին այցելել էր Լեռնային Ղարաբաղ, խորհրդարանում բարձրաձայնել է Ադրբեջանի շարունակական բռնությունների, նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հռետորաբանության, այդ երկրում մարդու իրավունքների լուրջ ոտնահարումների և միջազգային հանրության կոշտ դիրքորոշման անհրաժեշտության մասին:

«Պետք է չեղյալ հայտարարել վերջերս կայացրած որոշումը` թույլ տալ Ադրբեջանին 2016 թվականին հյուրընկալել «Ֆորմուլա-1» գրան պրի մրցաշարը,- ասել է Ֆազիոն ու շարունակել,- Նման մրացաշարը վարելու պատիվը շնորհել մի երկրի, որը որպես ագրեսոր է հանդես գալիս տարածաշրջանում և մարդու իրավունքների խախտումների ոլորտում լուրջ բացթողումներ ունի զուրկ է տրամաբանությունից»:

Ավստրալիայի ամենամեծ նահանգի` Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը 2012 թվականի հոկտեմբերին միաձայն որոշմամբ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Նա նաև նշել է` ժամանակն է,որ միջազգային հանրությունը պետք է դեմ կանգնի ադրբեջանական իշխանությունների ագրեսիային և այդ երկրում մարդու իրավունքների խախտումներին:

Հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանն ինտեսնիվացրել էր իր ագրեսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչի արդյունքում մեծ թվով զոհեր են եղել: Ադրբեջանի նախագահը պատերազմով էր սպառնացել հայկական կողմին անգամ Թվիթերի միջոցով: Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վահե Քահրամանյանը ողջունել է Ֆազիոյի հայտարարությունը:

Հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ են 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցեց, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով, այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18 000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Հակառակորդն օգտագործում է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր: Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմում` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---