Աշխարհի միլիարդատերերի Forbes-ի ցուցակում 5 հայ կա 3 մարտի 2015 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Forbes-ը մարտի 2-ին հրապարակել է աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի ամենամյա ցուցակը: Նրանք միասին ունեն 7.05 տրիլիոն դոլարի կարողություն, ինչը 600 միլիարդով ավելի է, քան նախորդ տարի: Առաջին տեղը ցանկում պահպանել է «Մայքրոսոֆթ» ընկերության նախկին ղեկավար Բիլ Գեյթսը, նրա կարողությունը գնահատվել է 79.2 միլիարդ դոլար: Երկրորդ տեղւոմ, ինչպես և 2014-ին հեռահաղորդակցության ոլորտի մեքսիկացի մագնատ Կառլոս Սլիմն է, նրա կարողությունը գնահատվում է 77.1 միլիարդ դոլար: Երրորդ տեղում ներդրող Ուորեն Բաֆետն է` 72.7 միլիարդ դոլարով: Inditex ընկերության (Zara, Massimo Dutti և այլ) հիմնական սեփականատեր Ամանսիո Օրտեգան երրորդից նահանջել է չորրորդ տեղը` 64.5 միլիարդ դոլար կարողությամբ: 54.3 միլիարդ դոլարով հնգյակը եզրափակում է «Օրակլ»-ի ղեկավար Լարի Էլիսոնը: Ամենահարուստ մարդկանց ցանկում կա նաև հինգ հայ: Ամերիկահայ Քըրք Քըրքորյանը զբաղեցնում է 393-րդ հորիզոնականը, նա ունի 4.2 միլիարդ դոլար: Ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը 418-րդն է 4 միլիարդ դոլարով: Դանիլ Խաչատուրովը 1190-րդն է 1.6 միլիարդով, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 162-րդ տեղում է 9.4 միլիարդով: Արգենտինահայ Էդուարդ Էռնեկյանը 1006-րդն է` 1.9 միլիարդ կարողությամբ: Ամենից շատ միլիարդատերեր ունի ԱՄՆ-ն՝ 536, հաջորդում են Չինաստանը՝ 213, Գերմանիան՝ 103, Հնդկաստանը՝ 90: Վարկանիշի ամենաերիտասարդ անդամը 24-ամյա Էվան Շպիգելն է՝ Snapchat-ի համահիմնադիրը: Նա 1250-րդ տեղում է 1.5 մլրդ դոլարով: Իսկ ամենաավագը 99-ամյա Դևիդ Ռոքֆելլեր-ավագն է, որը զբաղեցնում է 603-րդ տեղը 3 մլրդ դոլար կարողությամբ: Ռեկորդային է կին միլիարդատերերի քանակը, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 15 տոկոսով՝ 197 172-ի դիմաց: Ինչպես նշում է Yahoo Finance-ը, նրանցից 29-ը այսպես կոչված «սելֆ-մեյդ» միլիարդատերեր են: Կանանց թվում վարկանիշի առաջատարն է Wal-Mart համասեփականատեր Քրիստին Ուոլթոնը: Ընդհանուր առմամբ ցուցակում կա 1826 մարդ: Այս տարի ցանկը համալրվել է 290 նոր անունով: Ըստ տարածաշրջանների «ամենահարուստը» Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանն է՝ այստեղ 562 միլիարդատեր կա: Այս տարածաշրջանին հաջորդում են Միացյալ Նահանգները 536 միլիարդատերով և Եվրոպան 482 միլիարդատերով: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ Պաշտպանական կողմը պատրաստվում է դիմել վերաքննիչ դատարան Դադիվանքը վտանգված է․ Բաքուն հայտարարել է՝ քայլեր է ձեռնարկելու Հաջիևան նաև հայտարարել է հայկական Ամարասում «դիտարկում անցկացնելու մասին» ՔՊ պատգամավորի հետ միջադեպից հետո ծեծի ենթարկված Վարդանյանը ճանաչվել է տուժող Իրականացվում է նախաքննություն Երևանի կոնյակի գործարանը սկսել է ստորագրել խաղողի գնման պայմանագրերը Յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց կվճարվի 140 դրամ |