Սբ Մարգար հայկական եկեղեցին կիսավեր է՝ Կիպրոսի թուրքական հատվածում

Սբ Մարգար հայկական եկեղեցին կիսավեր է՝ Կիպրոսի թուրքական հատվածում

PanARMENIAN.Net - Սուրբ Մարգար կամ Մարգարավաք հայկական եկեղեցին Կիպրոսի պատասխանատու կառույցների ուշադրության կարիքն ունի: Նախկինում ղպտիներին պատկանած կառույցն ավելի ուշ՝ 1425 թվականին հայկական եկեղեցու տնօրինությանն է հանձնվել: Այն երկար տարիներ Սիրիայում, Լիբանանում, Հայաստանում և Կիպրոսում բնակվող հայերի համար հոգևոր կարևոր կենտրոն է եղել, Hye Tert-ին հղումով գրում է Tert.am-ը:

Օսմանյան շրջանում դռների ու լուսամուտների գույնով պայմանավորված՝ սկսել է կոչվել «Կապույտ վանք»: Մի քանի անգամ վանական համալիրը հիմնանորոգվել է: Ժամանակին այստեղ ձեռագիր բազմաթիվ գրքեր են պահվել, որոնցից ամենահինը 1202 թվականին է թվագրված եկել: Այդ գրքերի որոշ մասը 1947-ին տեղափոխվել է Անթիլիասի հայոց կաթողիկոսարան:

Այս համալիրը հոգևորականների համար ամառանոց է եղել, այստեղ հանգստացել են նաև Կիպրոսում բնակվող շատ հայկական ընտանիքներ: Սուրբ Մարգարիոսի անվանակոչության օրն այստեղ բազմաթիվ հայեր են հավաքվել, հարիսա եփել: 1974-ից, սակայն, այդ այցերը դադարել են, և վերսկսվել են միայն 2007-ից հետո, երբ եկեղեցին արդեն կիսավեր վիճակում էր:

Վանքը հիմնել են ղպտիները մ.թ. 1000 թ. և նվիրված է այն Մակարիոս Ալեքսանդրացուն: Գտնվում է սարի վրա և լավ եղանակին տեսանելի են Տավրոսի լեռները Կիլիկիայում: Առաջին համաշխարհայինի տարիներին վանքում ապրում էին որբ երեխաները, որոնք մազապուրծ էին եղել Ցեղասպանությունից: Այնտեղ պահվող ամեահի հայկական ձեռագիրը թվագրվում է 1202թ.:

Մարգարավանքը 1974թ. հայտնվեց թուրքական զորքերի զավթած տարածքում և դանդաղ փլուզվում է:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---