Ստամբուլում ուժ են կիրառել Ցեղասպանությունը ոգեկոչող երիտասարդների հանդեպ (վիդեո)

Ստամբուլում ուժ են կիրառել Ցեղասպանությունը ոգեկոչող երիտասարդների հանդեպ

PanARMENIAN.Net - Ստամբուլի Տեխնիկական համալսարանի «Մասլակ» համալիրում հավաքված մի խումբ ուսանողներ ապրիլի 24-ին, փորձել են Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություն կազմակերպել։

Նրանք Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու կոչերով պաստառներ են փակցրել, ինչից հետո անվտանգության աշխատակիցները պոկել են այդ պաստառները ու հարվածել ուսանողներին։ Ի պատասխան դրա՝ ուսանողներն աթոռներ են նետել անվտանգության շախատակիցների ուղղությամբ, գրում է ArmenianGenocide100.org-ը:

Սկսված ծեծկռտուքին միջամտել են ոստիկանության աշխատակիցները, սակայն, «Դողան հաբեր» լրատվական գործակալության հաղորդած տեղեկության համաձայն՝ ոստիկանների գալուց հետո էլ համալսարանի անվտանգության աշխատակիցները աթոռներ էին նետում ուսանողների վրա։ Ոստիկանությունը ցրել է հավաքված ուսանողներին և շարունակում է պարեկություն իրականացնել համասլարանում։

Ուսանողները «Ցեղասպանությանը, Սևակին և Հրանտին առերեսվեք» կոչերով պաստառներ էին կրում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---