The Economist. Ալիևը Ղարաբաղն օգտագործում է ազգայնական հույզեր գրգռելու նպատակով

The Economist. Ալիևը Ղարաբաղն օգտագործում է ազգայնական հույզեր գրգռելու նպատակով

PanARMENIAN.Net - Եվրոպական խաղերի «կասկածելի» հյուրընկալ երկրում` Ադրբեջանում, մարդու իրավունքների վիճակն ամենամտահոգիչն է. ներկա դրությամբ այդ երկրում առնվազն 34 լրագրող և ակտիվիստ է բանտարկված, գրում է The Economist պարբերականը՝ «Ալիևի քեֆը» վերնագրով անդրադառնալով առաջին Եվրպական խաղերի նախօրեին Ադրբեջանում տիրող վիճակին:

«Հաջորդ ամիս Ադրբեջանում կանցկացվեն Եվրոպական խաղերը, որոնք Բաքու կբերեն 6000 մարզիկների աշխարհի 50 երկրներից: Ակտիվիստները համաշխարհային առաջնորդներին կոչ են անում բոյկոտել այս ամբողջ «աֆերան»: Նկատվում է, որ Ադրբեջանի ավտորիտար ղեկավարը իր հերթին վախենում է, որ այս խաղերի միջոցով ավելի ցայտուն կերևան Ադրբեջանի դատապարտելի կողմերը», - ընդգծել է պարբերականը:

The Economist-ի հոդվածագիրը նկատել է, որ մանաթի ինֆլյացիայի ֆոնին Ադրբեջանում անգամ քաղծառայողների աշխատավարձերի վճարումն է ուշացվում, գրում է Tert.am-ը:

Այս և այլ ոչ հաճելի կողմերի համար կառավարությունում մեղադրում են վերահաս Եվրոպական խաղերը: Վերջինս Ադրբեջանում նույնիսկ ավելի մեծ բարկություն է առաջացնում, քան իրավապաշտպանների ձերբակալությունները: Նկատվում է նաև, որ Ադրբեջանին զգալիորեն վնաս է հասցրել աշխարհում նավթի գնի անկումը:

Պարբերականն անդրադարձը եզրափակում է դիտարկումով, թե «պարոն Ալիևը օգտագործում է Ղարաբաղը ազգայնական հույզեր գրգռելու և երկրի ներսում տիրող կոռուպցիայից ուշադրություն շեղելու համար»:

Հռոմում կայացած Եվրոպական Օլիմպիական կոմիտեների գլխավոր ասամբլեայի ժամանակ որոշվել է, որ 2015 թվականից անցկացվելու են Եվրոպական Օլիմպիական խաղեր:

Առաջինն այդ խաղերն անցկացելու հնարավորությունը ստացել է Բաքուն, որպես հայտ ներկայացրած միակ քաղաքը: Բաքուն «նոր Օլիմպիական խաղերի» մայրաքաղաք է ընտրվել փակ քվեարկությամբ, որի արդյունքում ստացել է 38 կողմ, 8 դեմ և երկու ձեռնպահ ձայն: Ասամբլեային ներկա են եղել նաև Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները, սակայն նրանք հրաժարվել են մասնակցել քվեարկությանը:

Միջազգային մամուլն այս շրջանում ակտիվ լուսաբանում է Ադրբեջանում կարևոր մարզական միջոցառումից առաջ ներքաղաքական իրավիճակը: Մասնավորապես Frankfurter Allgemeine Zeitung գերմանական թերթը գրել է, որ հետսովետական այդ երկրում 60-ականների վերջից ի վեր կառավարում է Ալիևների կլանը: Այդտեղ 2014 թվականին ձերբակալվել են հայտնի լրագրողներ ու իրավապաշտպաններ, որոնց թվում` Լեյլա ու Արիֆ Յունուսները, Խադիջա Իսմայիլովան:

Նշվում է նաև, որ վերջերս Amnesty International կազմակերպության կողմից հրապարակված տեսագրությունում ձերբակալված իրավապաշտպաններ Յունուսների դուստրը` Դինարա Յունուսը, հարց է ուղղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. «Պարոն նախագահ, Դուք կարո՞ղ եք բացատրել ինձ, թե ինչու է իմ մայրը ձերբակալվել այն բանից հետո, երբ քննադատության է ենթարկել Եվրոպական խաղերը»:

Իսկ ապրիլի կեսին ադրբեջանական մամուլը հրապարակումներ տարածեց, որ 2015-ի հունիսին կայանալիք Եվրոպական խաղերին ընդառաջ Բաքվում սկսել են հավաքել Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի լուսանկարներով պաստառները. Հեյդար Ալիևի դիմանկարները հանել են քաղաքի տարբեր մասերից, այդ թվում` կենտրոնական հատվածներից` Նոբելի պողոտայից, Նիզամիի շրջանի մետրոյի կայարանի մոտից, որտեղ այդ պաստառները երկար տարիներ է, ինչ փակցված էին:

Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին Facebook-ի իր էջում գրել է, որ Ադրբեջանի ամեն մի անկյունում Հեյդար Ալիևի դիմանկարներ ու արձաններ դնելը հետամնացություն է, ինչն իշխանություններն անգամ լավ գիտակցում են: «Բաքու ոտք դնող յուրաքանչյուր արտասահմանցի միայն Հեյդար Ալիևի դիմապատկերների ու արձանների, նրա անվան թանգարանների, կենտրոնների ու զբոսայգիների թվաքանակից հասկանալու է, որ լավ գրիմավորված արևելյան բռնապետության հյուրն է: Նորմալ երկրում նման անձի պաշտամունք չի կարող լինել: Այդ միջոցառումը խոսում է այն մասին, որ իշխանությունները եվրոպացիների առաջ շպարվում են` իրենց հեղինակությունը փրկելու նպատակով»,- նշել է նա:

«Ազադլըգ» թերթն իր հերթին տարակուսել է` եթե իշխանություններն Ալիևների անձի պաշտամունքը արտասահմանցիների աչքից թաքցնելու համար կարող են նրանց պատկերները հանել փողոցներից, իրենց առանձնասենյակներից, կոստյումների վրայից, անգամ դասագրքերի ու աշակերտական տետրերի կազմերից, իսկ ինչպես են վերացնելու ամեն քայլափոխի դրված Հեյդար Ալիևի արձանները կամ թաքցնելու մայիսի 10-ին «առաջնորդի» ծննդյան օրվա հետ համատեղված «Ծաղկի տոնի» միջոցառումը, որի վրա հսկայական գումարներ են ծախսել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---