Բան Կի Մուն. Ռազմական առճակատումը ԼՂՀ-ում ավերիչ կլինի ամբողջ տարածաշրջանի համար

Բան Կի Մուն. Ռազմական առճակատումը ԼՂՀ-ում ավերիչ կլինի ամբողջ տարածաշրջանի համար

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ունեցած ելույթից հետո նրան հարցեր են ուղղել ԵԽԽՎ պատգամավորները։ Ստրասբուրգում ադրբեջանցի պատգամավոր Սևինջ Ֆաթալիևան Բան Կի Մունին հարց է ուղղել կապված «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի գրավման, 1մլն փախստականների, Հայաստանի կողմից ՄԱԿ-ի բանաձևերi չկատարման վերաբերյալ», հայտնում է Panorama.am-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ի պատասխան ասել է, որ մտահոգված է գրեթե ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներով, երբեմն ճակատագրական ելքերովԼեռնային Ղարաբաղի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։

«Նաև անհանգստացած եմ վտանգավոր հռետորաբանությամբ բոլոր կողմերից, որն առավել է սրում լարվածությունը երկրների միջև։ Ես կոչ եմ անում կողմերին՝ գտնել խաղաղ լուծումներ։ Ցանկացած ռազմական առճակատում կլինի ավերիչ ոչ միայն 2 երկրների համար, այլ ողջ տարածաշրջանի։ Գիտեմ, որ հարցով զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և, հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կխրախուսեն կողմերին և կներգրավեն նրանց առավել առարկայական բանակցություններում՝ գտնելու խնդրի կարգավորման համար կայուն լուծում»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է, և կարևոր է ոչ միայն ձևական, այլ նաև գործնական աջակցություն ցուցաբերել եռանախագահների կողմից գործադրվող ջանքերին` ուղղված հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:

Երևանում ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանn, ասաց. «Հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը առաջնային նշանակություն ունի: Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները, և հնարավոր չէ մեկ ընդհանրական բանաձև կիրառել դրանց կարգավորման նպատակով: Հակամարտությունների հանգուցալուծմանն ուղղված ջանքերը պետք է ընթանան համաձայնեցված հատուկ բանակցային ձևաչափերի շրջանակներում և պետք է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել այդ բանակցային գործընթացները:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի hամանախագահները քննարկել են տարվա վերջին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը, ինչպես նաև կողմերի միջև բանակցությունները շարունակելու անհրաժեշությունը՝ համակողմանի խաղաղության համաձայնագրի հասնելու համար: Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ նախատեսվում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. «Համանախագահների տարածաշրջան վերջին այցի ժամանակ նրանք պատրաստակամություն հայտնեցին հանդիպելու 2015-ին: ԱԳ նախարարների հետ միասին մենք աշխատում ենք կողմերի միջև տարաձայնությունները նվազեցնելու և նախագահների հերթական հանդիպման օրակարգը պատրաստելու ուղղությամբ»,-ասել է Ուորլիքը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---