ԱՄՆ կոնգրեսականը՝ Ուորլիքին. Վերջ տվեք ԼՂ հարցում կեղծ հավասարության մոտեցմանը 6 փետրվարի 2016 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի, ինչպես նաև կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին վերջ տալ ԼՂ հարցում կեղծ հավասարություն պահելուն։ Կոնգրեսականը հարցազրույց է տվել Horizon Live հաղորդման շրջանակում` ընդգծելով, որ Ուորլիքի նման դիրքորոշումը պարարտ հող է ադրբեջանական ագրեսիայի ծավալման համար։ Շիֆը մանրամասնել է, որ այս մտահոգություններն ինքն արտահայտել է ամերիկացի համանախագահին ուղղված նամակում, որում նշել է, որ «Ադրբեջանն այս հակամարտության ռազմատենչ կողմն է»։ «Ադրբեջանը շփման գծում կրակում է տանկերից, ծանր հրետանուց, օգտագործում է դիպուկահարներին` հայ զինվորներին սպանելու համար: Այդ ամենն անչափ վտանգավոր է: Ադրբեջանի ներսում ժողովրդի դժգոհությունը գնալով աճում է, տնտեսությունը թուլանում է, նավթի գներն ընկնում են և, ըստ այդմ, բռնապետության դիրքերը թուլանում են: Ուստի` ստեղծված իրավիճակում Իլհամ Ալիևը, հետևելով բռնապետերի մեծ մասի օրինակին, թեժացնում է հակամարտությունը, լարվածություն ստեղծում շփման գծում, որպեսզի շեղի հասարակության ուշադրությունը երկրի առջև ծառացած խնդիրներից»,- նշել է Շիֆը: Այնուհետև կոնգրեսականն անդրադարձել է շփման գծում կրակոցների արձակման վայրը ֆիքսելու համար նախատեսված հատուկ սարքավորումների կիրառման հարցին` հիշեցնելով, որ Հայաստանն ու ԼՂ-ն իրենց համաձայնությունը տվել են, իսկ Ադրբեջանը` ոչ: «Դրանից ելնելով` աշխարհը պետք է հասկանա, թե սադրող կողմը որն է»,- ասել է ամերիկացի պաշտոնյան, գրում է Tert.am-ը: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի նախաձեռնությամբ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը նվիրված դռնփակ քննարկում էր կազմակերպել՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքի մասնակցությամբ: Ավելի վաղ Էդ Ռոյսը և հանձնաժողովի դեմոկրատական փոխնախագահ Էլիոթ Էնգելը Պետքարտուղարություն նամակ էր հղեշ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ, որին միացել էր 85 կոնգրեսական: Կոնգրեսականը հորդորել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ճնշում գործադրել Ադրբեջանի հանդեպ` երաշխավորելու համար հրադադարի ռեժիմի պահպանումը ԼՂ հակամարտության գոտում: ԱՄՆ մեկ այլ կոնգրեսական Ադամ Շիֆը «ԼՂՀ ազատությունն ու ժողովրդավարությունը» միջոցառման ընթացքում ևս անհանգստություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիվ ու վտանգավոր ռազմական գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև ԱՄՆ ներկային քաղաքականության առնչությամբ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |