Մարտունու վերակառուցված մանկապարտեզը բացվել է. 150 երեխա է հաճախում

Մարտունու վերակառուցված  մանկապարտեզը բացվել է. 150 երեխա է հաճախում

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է «Էսպեէֆա» բարեգործական կազմակերպության անդամներին և Փարիզի ու Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի պատվիրակություններին՝ բարերար Ժաք Մաթոսյանի և «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ:

Վարչապետը կարևորել է ֆրանսահայերի ու ֆրանսիացի գործիչների մասնակցությունը տարբեր նախագծերում և, հատկապես, շեշտել «Էսպեէֆա» կազմակերպության էական դերն Արցախի կյանքում: Կառավարության ղեկավարն իր խոսքում, մասնավորապես, ասել է.

«Արցախի բազմաթիվ բնակավայրեր իրենց վրա զգացել են կազմակերպության և ֆրանսահայերի աջակցության արդյունքները: Համոզված եմ, որ ձեր կազմակերպության ծրագրերը շարունակական կլինեն առաջիկայում ևս՝ ժամանակի ընթացքում ընդգրկելով ավելի շատ ոլորտներ և բնակավայրեր: Իսկ կառավարությունը միշտ պատրաստ է գոործակցության ձեր ծրագրերի կյանքի կոչման ճանապարհին»:

Հարությունյանն իր երախտագիտությունն է հայտնել կազմակերպության անդամներին՝ Մարտունի քաղաքի մանկապարտեզի շենքի վերակառուցման համար և հրավիրել է նրանց ներկա գտնվել շենքի բացման արարողությանը:

Իր հերթին Ռոշբլուանը պատրաստակամություն է հայտնել մշտապես ներկայացնել Արցախի շահերը Ֆրանսիայում՝ հանուն արդարության և Արցախի ժողովրդի խաղաղության ու բարեկեցության:

Հանդիպումից հետո կառավարության ղեկավարը, Ֆրանսիայից ժամանած հյուրերի հետ միասին, մասնակցել է Մարտունու մանկապարտեզի վերակառուցված շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ժամանակ հյուրերին են ներկայացվել ֆրանսահայ և ռուսաստանահայ բարերարների համատեղ ուժերով կատարված աշխատանքները, որոնց շնորհիվ շրջկենտրոնի մոտ 150 մանուկ արդեն հաճախում են բարեկարգ մանկապարտեզ:

Վարչապետ Հարությունյանը, օրինակելի համարելով բարերարների նվիրումը, կատարված աշխատանքը համարել է երկարաժամկետ ներդրում Արցախի կրթության ու ժողովրդագրության մեջ:

2013-ին Ֆրանսիայի Հանրապետության տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մի խումբ քաղաքական գործիչներ, Ազգային պատգամավորներ եւ սենատորներ հայտարարել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հետ Բարեկամության շրջանակի ստեղծման մասին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---