Դեմիրթաշը բանտից նամակ է հղել Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ

Դեմիրթաշը բանտից նամակ է հղել Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ կալանավայրից նամակ է հղել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշը:

Այդ գրության մեջ մասնավորապես ասվում է.

«Արդեն 10-րդ տարին է, որ Հրանտ Դինքը մեզ հետ չէ: Անցած 10 տարիների ընթացքում, ցավոք, չկարողացանք մեր երկիրը դարձնել այնպիսի երկիր, որտեղ բոլորը կարող են ազատ ապրել: Այդ պատճառով Հրանտի առջև ամոթով ենք մնացել: Սակայն մենք ծնկի չենք եկել»:

Դեմիրթաշը շեշտել է, որ այսքան ժամանակ չի բացահայտվում Դինքի սպանողների ու նրանց հետ կապված անձանց անունները, բայց բոլորը գիտեն մարդասպանին, ինչպես որ գիտեն Անկարայի, Ռոբոսկիի ու Սուրուչի ահաբեկչությունների մեղավորներին, «Ակոս»-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Բանտից ուղարկված նամակ-հայտարարության վերջում Դեմիրթաշն ափսոսանք է հայտնել Դինքի հիշատակի արարողություններում մասնակցելու հնարավորություն չունենալու համար` նշելով, որ կալանավայրում ևս շարունակում է պայքարը Դինքի համար:

«Ախպարիգ, կարոտում ենք քեզ, բայց գլուխներս բարձր է, ինչպես որ դու էիր ուզում…»,-եզրափակել է Դեմիրթաշը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---