Ասանժ. Թուրքիան փորձում է կոծկել իրողությունը Ցեղասպանության մասին24 ապրիլի 2017 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Wikileaks նախագծի հիմնադիր և ղեկավար Ջուլիան Ասանժն անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանն ու Թուրքիայի վարվող քաղաքականությանը: «Հայոց ցեղասպանության արդյունքում 1.5 մլն մարդ զոհվեց: Ես գիտեմ դա, ուսումնասիրել եմ այդ փաստը, իսկ Թուրքիան փորձում է կոծկել իրողությունը», - գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում: Wikileaks նախագծում հայ-թուրքական հարաբերությունների ու Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ վերաբերյալ բազմաթիվ գաղտնազերծված փաստաթղթեր կան: Մասնավորապես, նախագիծը պարզել էր, ինչպես էր Քլինթոնի շտաբն 2015-ին քննարկում է Ցեղասպանությունը ցեղասպանություն անվանելու հարցը: 2011 թվականից Wikileaks-ի հիմնադիր Ասանժը մշտապես ապրում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Շվեդիայի իշխանությունները մեղադրում են նրան բռնաբարության մեջ, ինքը ակտիվիստը մեղադրանքը քաղաքական պատվեր է համարում ու քաղապաստան է հայցել լատինոամերիկյան երկրի իշխանություններից: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ ՀՀ-ում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում Ըստ նրա, ԼՂ–ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ անվտանգության համար Շահրամանյանը՝ Le Figaro–ին․ Գիտեի՝ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց մարդկանց փրկելու միակ միջոցն էր Նա խնդրել է Ֆրանսիային՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա բոլոր գերիների ազատ արձակման պահանջով Ապրիլի 5-ից տուգանքները 30%-ով նվազեցնելու համակարգը գործելու է Պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված ԱԳՆ. ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր կարող լինել Նա նշել է, որ բարձր մակարդակի հանդիպումը միտված է առկա հարաբերությունների զարգացմանը և խորացմանը |