Իսպանական Վիլյենան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանական Վիլյենան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Իսպանիայի Վիլյենա (Villena) քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ համալրելով այդ հանցանքը դատապարտած իսպանական մոտ երեք տասնյակ քաղաքների ցանկը:

Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել ԱՄՆ Կոլորադո նահանգի օրենսդիր մարմինը: Ըստ բանաձևի՝ Կոլորադոյում ապրիլի 26-ն այսուհետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է լինելու:

Ավելի վաղ՝ Ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը Չեխիայի խորհրդարան էր ներկայացրել Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Ռոբին Բյոնիշը։ Բանաձևին կողմ է քվեարկել 104 պատգամավոր։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---