// IP Marketing video - START// IP Marketing video - END

Նովոկուզնեցկում վանդալները «սխալ հուշարձան» են պղծել. Հրեաներին շփոթել են հայերի հետ

Նովոկուզնեցկում վանդալները «սխալ հուշարձան» են պղծել. Հրեաներին շփոթել են հայերի հետ

PanARMENIAN.Net - Նովոկուզնեցկում վանդալները պղծել են հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը:

Անհայտները պատվանդանին գերմանական կեռախաչ (սվաստիկա) են պատկերել: Հաշվի առնելով, որ գրված ուղերձները հասցեագրված էին հրեաներին, պարզ է դառնում, որ նրանք ուղղակի շփոթել են հուշարձանները: Հավանաբար, հուշարձանին պատկերված հայկական այբուբենը շփոթել են հրեաների այբուբենի հետ, գրում է City-n.ru-ն:

Հուշարձանը բաց գիրք է իրենից ներկայացնում, որի էջերին փորագրված են հայկական և ռուսական այբուբենները:

Հուշարձանը տեղադրվել է մոտ 10 տարի առաջ՝ 2008-ի սեպտեմբերին: Այդ նվերը քաղաքին էր նվիրել «Կուզբասի հայերի միության» հիմնադրամի հանգուցյալ նախագահ Սարիկ Աբրահամյանը:

 Ուշագրավ
Պիրոցցիի ներկայացրած օրինագիծը լիակատար համերաշխություն է հայտնում հայ ժողովրդին
Թանգարանը բազմաֆունկցիոնալ հարթակ կհանդիսանա, թանգարանին կից նաև գրադարան կգործի
Վերջերս Boiler Room անցկացվեց Թբիլիսիում, որից հետո՝ Բաքվում, իսկ մարտի 9-ին՝ Երևանում