ԱՄՆ-ն ֆինանսական օգնություն չի հատկացնի ՀՀ-ին. Վրաստանին $105 մլն կտա

ԱՄՆ-ն ֆինանսական օգնություն չի հատկացնի ՀՀ-ին. Վրաստանին $105 մլն կտա

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկրի բյուջեի ծախսերի մասով նախագծի փաստաթուղթը, որով Հայաստանի համար ֆինանսական աջակցություն չի նախատեսվում:

Հարևան Վրաստանը Միացյալ Նահանագներից $105 մլն-ի ֆինանսական աջակցություն կստանա: Ուկրաինային տրվող օգնությունը կկազմի $421 մլն:

Նշվում է , որ փաստաթուղթը միտված է աջակցելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրած արևելաեվրոպական երկրներին՝ «նվազեցնելու համար դրանց խոցելիությունը ՌԴ-ի քաղաքական և տնտեսական ճնշումների նկատմամբ»:

Ավելի վաղ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի 36 անդամ միացել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի՝ 2019 թվականին Արցախին և ՀՀ -ին $70 մլն-ի օգնության փաթեթ տրամադրելու կոչին: Հանձնախումբը կոչ էր արել նաև ռազմական օգնություն չտրամադրել Ադրբեջանին, և պատժամիջոցներ կիրառել երկրի նկատմամբ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---