Ինչպես են Ռուսաստանում արձագանքել հայաստանյան իրադարձություններին

Ինչպես են Ռուսաստանում արձագանքել հայաստանյան իրադարձություններին

PanARMENIAN.Net - Ռուսական ԶԼՄ-ները, ինչպես նաև ՌԴ քաղաքական գործիչներն ու բլոգերները, հասարակական գործիչներն ու քաղաքագետները մեկնաբանել են Հայաստանում վերջին օրերին ծավալված իրադարձություններն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը ՀՀ վարչապետի պաշտոնից:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքայն էջում գրել է. «Ազգը, որը նույնիսկ պատմության ամենաբարդ պահերին՝ անտեսելով ծայրահեղ տարաձայութնունները, չբաժանվելու ու փոխադարձ հարգանք պահպանելու ուժ ունի, մեծ ազգ է։ Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»։

«Հայաստան: Այ այդպես: Ժողովրդի կամքն է և վերջ»,-գրել է «Յաբլոկո» կուսակցության Պսկովի բաժանմունքի առաջնորդ Լև Շլոսբերգը:

Պետդումայի նախկին պատգամավոր Գենադի Գուդկովն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պատկերացնում եմ՝ ինչ սուգ է այսօր Կրեմլում, որքան զայրույթ ու վրդովմունք կա՝ փողոցային բողոքները Երևանում հաղթեցին գործող իշխանությանը և կասեցրին Հայաստանի անկումը դեպի տոտալիտարիզմ: Հիմա փոքր կովկասյան հանրապետությունում նոր և ժողովրդավարական իշխանություն կհաստատվի: Փոխարինվող և հաշվետու ժողովրդին: Կեցցե, հայ եղբայրներ...Մենք, մեծ Ռուսաստանի բնակիչներս, դեռ շատ հեռու ենք ձեզանից քաղաքացիական գիտակցության և երկրի համար պատասխանտվության մակարդարկով».

Պատմական գիտությունների թեկնածու, հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը մոսկովյան «Քարնեգի» կենտրոնի կայքում գրում է. «Կրեմլին ոչ հատուկ և անսովոր դիրքորոշումը, որն այս անգամ չխոսեց Կովկասում մայդանի կրկնության մասին, իր դրական դերն ունեցավ: ...Այսօր՝ 2018-ի ապրիլին կարծես եկել է ժամանակը, որ ռուս քաղաքագետ փորձագետները սկսեն ուսումնասիրել Հայաստանի դասերը, որը ՌԴ միակ ռազմավարական դաշնակիցն է Անդրկովկասում՝ չսահմանափակվելով «գունավոր հեղափոխությունների», «Արևմուտքի հետ դիմակայության» մասին թեզերն անվերջ կրկնելով, այլ դիմելով կոնկրետ երկրին, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ՌԴ արտաքին քաղաքականության տեսակետից»:

ՌԴ Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասն իր հերթին գրել է. «Այն, որ քաղաքական ճգնաժամը Հայաստանում ինքնուրույն հանգուցալուծվել է քաղաքական ուժերի կողմից և սահմանադրական բոլոր նորմերի պահպանմամբ, վկայում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների հասունության մասին»,-ասել է նա: Ըստ սենատորի, այդպիսի իրավիճակը «լավ օրինակ է, թե ինչպես կարելի է հանգուցալուծել հասարակության մեջ առկա խորը հակասություններն իրավունքի և սահմանադրության հիման վրա»,-ասել է նա:

Ուրալի պետհամալսարանի քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ, պատգամավոր Կոնստանտին Կիսելյովն իր ֆեյսբուքայն էջում գրել է. «Ռուսաստանյան ընդդիմության համար Հայաստանը ոչ միայն զուտ ոգեշնչող օրինակ է, այլ նաև տեխնոլոգիական դաս՝ մարդիկ փողոցում են՝ իշխանությունը հրաժարական է տալիս: Հայաստանի համար այս ամենը միայն դրական ազդեցություն կունենա: Ուղղակի կեցցես: Չհանդուրժեցին արդեն նախկին վարչապետի խոսքի դրժումը, իշխանության ուզուրպացիան»:

Ռուս լրագրող Եկատերինա Վինոկուրովան գրում է Telegram-ում. «Ես ահա թե ինչ եմ մտածում: Ես բոլորին հարցնում եմ, թե ինչու ոչ միայն բանակը չկրակեց ժողովրդի վրա, այլ նաև հակառակը՝ ինչու ոստիկանների կամ զորքերի ուղղությամբ չնետվեցին պայթուցիկներ, ինչու ամբոխը չջախջախեց կառավարական շենքերը, ինչու պաշտոնյաներին չսկսեցին դուրս նետել պատուհաններից և այլն, և այլն: Պատասխպանները շատ պարզ պատասխաններ էին՝ դե ոստիկաններն էլ են մարդ, նրանք էլ ինչ-որ մեկի զավակներն են, պաշտոնյաներին էլ հո չէինք սպանելու...Ինձ թվում է, որ հենց սա է պետք սերտել հայերից: Կարծում եմ, որ Սարգսյանն էլ մինչև վերջ չգնաց, քանի որ հասկանում էր, որ իրեն չեն սպանի, և նրա ընտանիքին ձեռք չեն տա: Ու նա էլ չսպանեց: Որովհետև կյանքը շարունակվում է: Ինձ թվում է, որ դրանում մեծ քաղաքական ու մարդկային իմաստություն կա»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---