Forbes-ի խորհուրդը՝ գաստրոշրջագայության գնալ Հայաստան

Forbes-ի խորհուրդը՝ գաստրոշրջագայության գնալ Հայաստան

PanARMENIAN.Net - Հայաստանի և Վրաստանի ավանդական ուտեստները, որոնք հայտնի են իրենց բուրումնավետ համեմունքներով, իդեալական են ծանոթանալու համար այդ տարածաշրջանի մշակույթին: Այդ մասին գրում է Forbes-ը, նշելով նաև, որ խոհարարական շրջագայությունը կարող է այդ երկրների ուսումնասիրության լավագույն տարբերակը լինել:

Ըստ հոդվածագրի, տարածաշրջանը միաժամանակ բարդ ու ոգեշնչող պատմություն ունի, իսկ հարուստ խոհարարական ժառանգությունն օգնում է շատ բան հասկանալ:

«Հայաստանն ու Վրաստանը, այդ երկու արևելաեվրոպական երկրները, նախկին խորհրդային հանրապետությունները, որոնք սահմանակից են Մերձավոր Արևելքին, կզարմացնեն վեհաշուք բնապատկերներով՝ հրաբուխներից մինչև խորը կիրճեր, Կովկասյան լեռների ձյունապատ գագաթներ և գեղատեսիլ գյուղեր»,-ասվում է հոդվածում:

Հադվածագրի ուշադրության կենտրոնում է հայտնվել հայկական խորովածը: «Բարբեքյուն միայն Տեխասի համար չէ: Հայաստանում խորովածը մեծ բիզնես է: Դա հյութալի միս է, հիմնականում խոզի, ածխի վրա պատրաստված, որը հաճախ է մատուցվում հանդիսավոր ընտանեկան հավաքույթների ժամանակ: Վայելեք ավանդական հայկական խորովածը հայկական ռեստորանում՝ համտեսելով այդ ամենաավանդական տեղական ուտեստներից մեկը»,-ասվում է հոդվածում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---