Մակրոնը մտադիր է պետայցով ՀՀ ժամանել15 փետրվարի 2019 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է պետական այցով ժամանել Հայաստանի Հարապետություն: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Գրիգորյանը կարևորել է Ֆրանսիայի հետ գործակցության զարգացումն ու խորացումը նաև կառավարության առաջ քաշած բարեփոխումների իրականացման գործընթացում: Փոխվարչապետը ներկայացրել է կառավարության ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև շեշտել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում երկկողմ հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները: Դեսպան Լաքոտը նշել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Ընդգծելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջերս հայտնել է Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին՝ դեսպանը նշել է, որ այդ այցը ևս կնպաստի երկկողմ ծրագրերի հստակեցմանն ու հետագա ընդլայնմանը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում կապիտալի շուկայի ձևավորման անհրաժեշտությանը, քննարկել Հայաստանում ֆրանսիական բիզնեսի զարգացման հեռանկարները: Քննարկվել են նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ լինելու, ինչպես նաև GSP+ արտոնությունների համակարգերում ընդգրկված լինելու և Առևտրի միջազգային կազմակերպության անդամ հանդիսանալու առավելությունները: Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Այն նախատեսված է ապրիլին Իսպանիայում Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Հայաստանյան շոու-բիզնեսի ամենապահանջված ներկայացուցիչները ելույթ են ունենում Fastexverse վիրտուալ տիրույթում ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները մայիսին կրկին կհանդիպեն Սիմոնյանը կառուցողական է գնահատել Գաֆարովայի հետ նախորդ հանդիպումը Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ |