Եկատերինբուրգից Երևան թռչող ինքնաթիռը հետ է վերադարձել

Եկատերինբուրգից Երևան թռչող ինքնաթիռը հետ է վերադարձել

PanARMENIAN.Net - Եկատերինբուրգ-Երևան չվերթն իրականացնող «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռը հետ է վերադարձել շասիի անսարքության ցուցիչի ազդանշանի պատճառով: Ինքնաթիռում 65 ուղևոր կար և անձնակազմի 6 անդամ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Airbus А-320 ինքնաթիռն օդ է բարձրացել հունվարի 23-ին՝ ժամը 07:35-ին, բայց թռիչքից մոտ 1 ժամ անց ստիպված է եղել հետ վերադառնալ: ԻՆչպես տեղեկացնում է ՌԴ Քննչական կոմիտեի Ուրալի տարածաշրջանի տրանսպորտի քննչական վարչությունը, ստուգումներ են տանում:

«Բարձրություն հավաքելու ժամանակ գործել է շասիի անսարքության ցուցիչը, ինքնաթիռի հրամանատարը որոշել է վերադառնալ Եկատերինբուրգի օդանավակայան: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: Ուղևորներն ու անձնակազմի անդամները չեն տուժել: Ինքնաթիռը չի վնասվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ՝ ժամը 10:35-ին, ինքնաթիռը կատարել է թռիչքը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---