ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման երկխոսությունը սկսելու ուղիներն են քննարկվել

ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման երկխոսությունը սկսելու ուղիներն են քննարկվել

PanARMENIAN.Net - ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը Պրահայում Չեխիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Յակուբ Կուլհանեկի հետ հանդիպմանը քննարկել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը սկսելու հնարավոր ուղիները:

Միջգերատեսչական պատվիրակությունը ձևավորվել է ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը խթանելու համար:

Կողմերն անդրադարձել են ՀՀ քաղաքացիների կողմից Չեխիա ներգաղթի դեպքերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ և Չեխիայի միջև Հետընդունման համաձայնագրի առավել արդյունավետ կիրարկման ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Նույն օրը Չեխիայի ԱԳՆ-ում հայկական պատվիրակությունը հանդիպել է Չեխիայի ԱԳՆ փոխնախարարի տեղակալ, մուտքի արտոնագրերի վարչության պետ Դավիդ Նովիին: Չեխական կողմից հանդիպմանը ներկա էր նաև ԱԳՆ-ի` Հայաստանի համար պատասխանատու աշխատակիցը:

Կողմերը քննարկել են երկու երկրի միջև ներկայումս գործող արտոնագրային ռեժիմին առնչվող մի շարք հարցեր, խոսել առկա խնդիրներից և դրանց հաղթահարման հեռանկարներից։

2019-ի հունիսին Բրյուսելում կայացած ՀՀ-ի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստում հայտարարվել էր, որ ՀՀ-ի և Եվրամիության միջև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կդիտարկվի պատեհ պահի: Նշվել էր, որ քաղաքացիների շարժունակությունը և մարդկանց միջև շփումները բարելավելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը շարունակելու են քաղաքացիների շարժունակության խթանումը Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի միջոցով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---