Ալիև. ԼՂ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում21 փետրվարի 2020 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»: Նա այդ մասին ասել է Հռոմում Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ համատեղ ասուլիսում, տեղեկացնում է Interfax.az-ը: «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է հանգուցալուծվի միջազգային իրավունքի շրջանակում: Ըստ դրա՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մասն է, ուստի հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,-ասել է Ալիևը: Նա նաև նշել է, թե «ՀՀ ղեկավարությունը ԼՂ հակամարտության մասին հանդես է գալիս հակասական և անպատասխանատու հայտարարություններով»: Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի հարցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ բաց քննարկում էր եղել: Սա հակամարտության ամբողջ պատմության ընթացքում բացառիկ հանդիպում էր, քանի որ երկու երկրի ղեկավարն առաջին անգամ դեմ առ դեմ բանավիճում էին թեմայի շուրջ: Նրանք երկուսն էլ պատմությանն էին հղում անում, սակայն Փաշինյանն ասել է, թե միջազգային հանրությունը հոգնել է՝ կողմերի՝ տարիներով կրկնվող փաստարկներից, իսկ 30 տարվա կոնֆլիկտը մեկ-երկու քայլով լուծել հնարավոր չէ: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի անգամ 1 երեխայի համար Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները |