ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդներից մեկը վրացի վարորդ է․ «Նովոստի-Գրուզիա»

ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդներից մեկը վրացի վարորդ է․ «Նովոստի-Գրուզիա»

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդներից մեկը վրացի վարորդ է՝ 53-ամյա տղամարդը բեռնափոխադրումներ է իրականացնում, գրում է «Նովոստի-Գրուզիան»։

Ըստ Գորիի հասարակական առողջության կենտրոնի՝ վարորդը Վրաստանի տարածքը լքել է մարտի 31-ին։ Նա բեռ է փոխադրել Հայաստան։ Դեռևս հայտնի չէ, թե որ երկրում է նա վարակվել։

Այժմ տղամարդը բուժվում է ՀՀ կլինիկաներից մեկում։ Վրաստանի համաճարակաբանները պարզում են, թե ում հետ է նա շփվել երկրից մեկնելուց առաջ։

Վրաստանում բոլոր վարորդների ջերմաչափում է իրականացվում։ Եթե օտարերկրացի վարորդը կորոնավիրուսի ախտանիշներ ունի, նրան վերադարձնում են մեկնման երկիր, իսկ եթե Վրաստանի քաղաքացի է, ապա կարանտինի են ենթարկում։ Նույնպիսի կարգ է սահմանված Հայաստանում։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---