Լիբանանի հայկական եկեղեցիներում հոգեհանգստի կարգ կմատուցվի

Լիբանանի հայկական եկեղեցիներում հոգեհանգստի կարգ կմատուցվի

PanARMENIAN.Net - Օգոստոսի 9-ին Լիբանանի Հայոց թեմի բոլոր եկեղեցիներում հոգեհանգստի կարգ կմտաուցվի՝ ի հիշատակ Բեյրությում պայթյունի զոհերի։ Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը:

«Ուր, որ կարելի է, նույնիսկ եթե եկեղեցին դուռ ու պատուհան չունի, կմատուցվի Սբ պատարագ և կտրվի սբ հաղորդություն, իսկ այն վայրերում, որտեղ մարդկանց կայնքը կարող է վտանգված լինել, եկեղեցու մեջ կամ մուտքի մոտ՝ տեղի կունենա խտացված ժամերգություն և կկատարվի հոգեհանգստի կարգ»,- ասվում է առաջնորդարանի հայտարարության մեջ։

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Երկրում ընդհանուր առմամաբ 150 զոհի և 5000 վիրավորի մասին է հայտարարվել:

Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Իսկ Լիբանանի վարչապետն օգնություն է խնդրել բարեկամ պետություններից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---