Դերեք Շիրինյան, ստեղնաշարահար (Dream Theater, Planet X)
Ես օրհնված մարդ եմ, որ կարողանում եմ աշխատել նման երաժիշտների հետ

Դերեք Շիրինյան.

Ես օրհնված մարդ եմ, որ կարողանում եմ աշխատել նման երաժիշտների հետ

PanARMENIAN.Net - Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ հայկական և հունական ծագումով ստեղնահար Դերեք Շիրինյանի անունը կապվում է համաշխարհային հարդ ռոքի և մեթալի հետ: Նա եղել է հայտնի Dream Theatre խմբի ստեղնահարը, Planet X սուպերխմբի հիմնադիրն է: Համագործակցել է Էլիս Քուփերի, Kiss, Slash խմբերի, Ալ դի Մեոլայի և շատ այլ հայտնի երաժիշտների հետ: PanARMENIAN.Net ը զրուցեց Շիրինյանի հետ, ով այս օրերին Հայաստանում էր: Նա սիրով պատմեց իր ապագա ծրագրերի և հայկական արմատների մասին:
Պատմեք մի քիչ ձեր հայկական արմատների մասին
Արմատներս Սեբաստիայից են: Հորս մորական տատը զենքը ձեռքին մասնակցել է թուրքերի դեմ ինքնապաշտպանական մարտերին: 1902 թ-ին նա այնուամենայնիվ ընտանիքի` Մանուկյանների հետ տեղափոխվել է ԱՄՆ, բայց նրա ամուսինը` նախապապս, շատերի նման սպանվել է: Շիրինյանները ԱՄՆ են վերաբնակվել 1915-16 թթ-ին:

Ե ՞ րբ հասկացաք, որ ուզում եք երաժիշտ դառնալ
Շատ վաղ տարիքից, 4-5 տարեկանից:

Ո ՞ ր երաժիշտներն են ամենամեծ ազդեցությունը թողել Ձեզ վրա
Չկա կոնկրետ մեկը: Նրանք բավական շատ են: Օրինակ The Beatles, Aerosmith խմբերը, Յան Գիլանը, Էլթոն Ջոնը, ինչպես նաև մի շարք դաշնակահարներ:

Հայկական երաժշտությունից ի ՞ նչ եք նախընտրում լսել
Շատ եմ սիրում Ջիվան Գասպարյանի դուդուկը: Երբ առաջին անգամ լսեցի, թե ինչպես է նա նվագում, սիրտս լցվեց:

Ու ՞ մ հետ եք երազում համագործակցել
Մանկուց երազում եմ ելույթ ունենալ կիթառահար Ջեֆ Բեքի հետ: Հույս ունեմ, որ մի օր երազանքս կիրականանա:

Ովքե ՞ ր են այն երաժիշտները, ում հետ երազել եք աշխատել, և իրականացրել եք դա
Շատ-շատերի հետ եմ աշխատել: Ես, իրոք որ, օրհնված եմ, քանի որ կարողանում եմ աշխատել այն երաժիշտների հետ, ում շատ սիրում եմ, և երազել եմ համագործակցել:

Հայ երաժիշտների հետ համագործակցու ՞ մ եք
Առաջին անգամ Դորիանս ռոք խմբի հետ եմ աշխատում, և հուսով եմ, որ նրանք դուրս կգան միջազգային ասպարեզ: Շատ եմ հարգում Սերժ Թանկյանին և System of a Down խմբի գործունեությունը, և հուսով եմ, որ մի օր կաշխատենք միասին:

Երևանից հետո ու ՞ ր եք գնալու
Երևանից անմիջապես մեկնելու եմ Մոսկվա, որտեղից Բիլլի Այդոլի հետ կսկսեմ վեցշաբաթյա հյուրախաղեր Արևմտյան Եվրոպայով: 2013 թ-ի հունվարից կմասնակցեմ Դորիանսի նոր ձայնասկավառակի աշխատանքներին:

Ձեր ընտանիքը պահպանու ՞ մ է հայկական ավանդույթները
Այո, իհարկե: Կինս իրանահայ է, ով հրաշալի տիրապետում է հայերենին, և հայկական ավանդույթներին: Որդիս անգլերենից բացի նաև հայերեն է խոսում: Ես ինքս այժմ սովորում եմ հայերեն: Օրինակ` տղայիս վրա ջղայնանում եմ հայերենով (ծիծաղում է-Ս.Խ.):

Վերջում ի ՞ նչ եք մաղթում Ձեր հայաստանյան երկրպագուներին
Առողջություն, հաջողություն, սեր և ուրախություն:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
---