2,5 րոպե լողորդի հետ

Միքայել Քոլոյան.

2,5 րոպե լողորդի հետ

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net-ի բլից հարցերի ժամանակ Միքայել Քոլոյանը խոսեց շատ կենտրոնացած ու տվեց արագ պատասխաններ,կարևորելով յուրաքանչյուր վայրկյանը, ինչպես իր մարզաձևում:
Լողի հետ կապված քո առաջին հիշողությունը:

Առաջին մրցմանս հետ է կապված, որը տեղի է ունեցել 1998 թվականին Մոսկվայում Համաշխարհային պատանեկան խաղերի ժամանակ:

Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:
Հա:

Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:
Մինչև Ծաղկաձորում հավաքի գալը:

Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:
600 դրամ:

Սիրո՞ւմ ես չիփս ուտել:
Ոչ այդքան:

Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:
Չգիտեմ:

Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ:
Շատ բաներ կան:

Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները:
Չունեն:

Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:
Դժվարանում եմ մտաբերել:

Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը:
Հրանտ Շահինյանը:

Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:

Պեկինի:

Քո նախընտրած հանգստի տարբերակը:
Քնել:

Քո սիրած մուլտֆիլմը:
«Թոմն ու Ջերին»:

Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:
Ուշադրություն չեմ դարձրել:

Երբ ես փոքր էի, երազում էի…
Օլիմպիադայի մասնակցել:

Իմ անունը դրել են Միքայել, որովհետև…
Պապիկիս անունն է:

Ես սիրում եմ գումար ծախսել…
Սիրում եմ (ծիծաղում է):

Ինձ խենթացնում է, երբ ….
Մարդիկ չեն ընդունում իրենց սխալը:

Բոլորից համեղ պատրաստում է ….
Մայրիկս:

Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
---