2,5 րոպե հեռացատկորդի հետ

Վարդան Փահլևանյան.

2,5 րոպե հեռացատկորդի հետ

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net-ի հարցերին պատասխանելու համար Վարդան Փահլևանյանը մի քանի րոպեով դադարեցրեց մարզումները և մարզչական սենյակում անկեղծ պատասխանեց բոլոր հարցերին:
Բնութագրիր քեզ:
Հանգիստ ու նպատակասլաց:

Քո ուժեղ և թույլ կողմերը:
Չգիտեմ ուժեղ է թե թույլ, բայց ես ընտանեկան մարդ եմ ու չեմ կարողանում երկար ժամանակ բացակայել տնից:

Քո սիրած երաժշտական ոճը:
Բլյուզ և ջազ:

Սիրելի ուտելիքը:
Խորոված:

Տեղ, որտեղ հանգստանում ես
Տանը կամ ընկերներիս հետ:

Իսկ ի՞նչ է ընկերությունը քեզ համար:
Երկար կարելի է խոսել այս թեմայի շուրջ: Բայց կարճ ասեմ, որ ընկերն այն մարդն է, որ կողքիդ է լինում ոչ միայն ուրախության, այլ նաև տխրության ու դժվար պահերին:

Ի՞նչը կարող է քեզ հավասարակշռությունից հանել:
Կոնկրետ չեմ կարող ասել, բայց հնարավոր է մի չնչին բան մարդուն հավասարությունից հանել ու ինչ-որ գլոբալ բան լինի ու հանգիստ լինես:

Դու դարձել ես հեռացատկորդ, որովհետև…
Ես ինքս եմ այդպես ցանկացել:

Ինձ թվում է, որ աշխարհում կան մարդիկ, ովքեր…
Շատ բաների են արժանի, բայց միշտ չէ, որ թողնում են հասնել դրանց:

Օլիմպիադա մեկնող մարզիկը մտածում է…
Հաղթանակի մասին, անկախ նրանից ուժեղ է ինքը, թե ոչ:

Եթե մի օր հանդիպեմ ոսկե ձկնիկի կխնդրեմ երեք բան…
Որ մեր ընտանիքում ամեն ինչ լավ լինի, սպորտային հաջողություններ ունենամ ու հեռու լինեմ վնասվածքներից:

Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
---