2,5 րոպե լողորդի հետ

Անահիտ Բարսեղյան.

2,5 րոպե լողորդի հետ

PanARMENIAN.Net - 16-ամյա Անահիտ Բարսեղյանը չնայած հարցազրույցի սկզբում փոքր-ինչ ամաչում էր, բայց անմիջական ու թեթև մթնոլորտը ստիպեց նրան բացվել ու անկեղծանալ PanARMENIAN.Net-ի հետ:
Լող հետ կապված քո առաջին հիշողությունը:
Վախը: Ես շատ էի վախենում ջրից, բայց մի քիչ տանջվելուց հետո անցավ այդ զգացողությունը:

Քո ձեռագիրը գեղեցիկ է:
Չէ երևի:

Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:
Ծաղկաձոր գալուց առաջ:

Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:
Ճիշտն ասած չգիտեմ:

Սիրո՞ւմ ես չիփս ուտել:
Այո:

Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:
Երևի այդպես ավելի լավ են փռշտում (ծիծաղում է): Նյարդային համակարգն է երևի այդպես կառուցված:

Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում տղամարդկանց մեջ:
Որ ասում են 5 րոպեից կլինեմ, իսկ իրականում գալիս են 20 րոպեից ոչ շուտ:

Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները:

Կարծում եմ ոչ մի ընդհանուր գծեր չկան:

Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:

«Վիտամին ակումբը»:

Ո՞վ է հայ առաջին Օլիմպիական չեմպիոնը:

Հրանտ Շահինյանը:

Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:

Չգիտեմ:

Քո նախընտրած հանգստի տարբերակը:

Տանն եմ սիրում հանսգտանալ:

Քո սիրած մուլտֆիլմը:

Մուլտֆիլմեր չեմ նայում:

Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:

Չեմ տեսել:

Երբեմն ես կարոտում եմ…
Ընկերներիս:

Երբ ես փոքր էի երազում էի…
Երազանքներ չեմ ունեցել:

Իմ անունը դրել են Անահիտ, որովհետև…
Տատիկս է այդպես ուզել:

Ես սիրում եմ գումար ծախսել…
Պետքական իրերի վրա:

Ինձ խենթացնում է, երբ…

100 հատ 100 մետր եմ լողում (ծիծաղում է):

Բոլորից համեղ պատրաստում է …

Մայրիկս:

Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
Անահիտ Բարսեղյան

Լողորդ Անահիտ Բարսեղյանը ծնվել է 1994 թվականի մարտի 3-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում: Երեք տարեկան հասակում նրա ընտանիքը տեղափոխվել է Երևան: Լողով սկսել է զբաղվել 7 տարեկանից իր հոր` Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ, նախ Ծերեթելիի սպորտդպրոցում, ապա Պոլիտեխնիկ ինստիտուտի լողավազանում: 2005 թվականից մինչև այսօր մարզվում է «Նեպտուն» լողավազանում: Այսօր նրան մարզում է Արման Վահանյանը:
Անահիտը 12 տարեկանից ելույթ է ունենում մեծահասակների Հայաստանի առաջնությունում: Հայաստանի բազմակի չեմպիոն ու ռեկորդակիր է, մասնակցել է միջազգային տարբեր մրցաշարերի, աշխարհի գավաթի խաղարկությունների: Նա ելույթ է ունեցել նաև Սինգապուրի առաջին պատանեկան Օլիմպիական խաղերում: Դարձել է Անդրկովկասի լավագույն լողորդուհի:

---