Միհրան Ջաբուրյան.2,5 րոպե ազատ ոճի ըմբիշի հետ30 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Միհրան Ջաբուրյանը շատ բարի, ուրախ, միշտ օգնության հասնող ու սրտաբաց մարդ է: Սա էր նաև պատճառը, որ նրա հետ հեշտ ու հաճելի է հարցազրույց անել: Ներկայացնում ենք PanARMENIAN.Net-ի հերթական բլից-հարցազրույցը: Բնութագրիր քեզ: Կամային ու համեստ մարդ եմ: Ազատ ժամանակ ի՞նչ ես անում: Հիմնականում երգեր եմ լսում: Քո սիրած երաժշտական ոճը: Պարային ոճի երաժշտություն եմ սիրում: Քո ուժեղ և թույլ կողմերը: Ուժեղ, որ կամային մարդ եմ: Թույլ երևի…շատ բարի եմ: Սիրելի ուտեստ: Մայրիկիս պատրասատծ ցանկացած ուտելիք: Որտե՞ղ ես լիովին հանգստանում: Իմ սենյակում: Քո ամենալավ գլորումը կամ հնարքը ո՞րն է եղել: 2011-ի աշխարհի առաջնության ժամանակ, երբ մենամարտում էի կուբացի ըմբիշի դեմ: Քո ամենամոտ ընկերը: Շատ լավ ընկերներ ունեմ, անուն չէի ցանկանա ասել: Իսկ ի՞նչ է ընկերությունը քեզ համար: Հարստություն: Ի՞նչ չես երբեք անի: Երբեք փառամոլ չեմ դառնա: Ի՞նչը կարող է քեզ հավասարակշռությունից հանել: Սուտը և խաբեությունը: Դու դարձել ես ըմբիշ, որովհետև… Միշտ սիրել եմ այդ մարզաձևը: Ինձ թվում է, որ աշխարհում կան մարդիկ, ովքեր… Լավն են: Օլիմպիադա մեկնող մարզիկը մտածում է… Միայն հաղթանակի մասին: Եթե մի օր հանդիպեմ ոսկե ձկնիկի կխնդրեմ … Օլիմպիական մեդալ:Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |