![]() Քրիստինե Հարությունյան.2,5 րոպե նիզականետորդի հետ30 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Քրիստինե Հարությունյանը PanARMENIAN.Net-ի բլից-հարցերի ժամանակ փոքր-ինչ շփոթված էր ու պատասխանում էր ամաչելով, բայց մի քանի հարցից հետո նա դարձավ անմիջական ու անկեղծ: Բնութագրիր քեզ: Բարի և ամաչկոտ: Ի՞նչ սովորություններ ունես: Համացանցում եմ շատ ժամանակ անցկացնում: Քո ուժեղ և թույլ կողմերը: Թույլ կողմեր չունեմ, իսկ ուժեղն այն է, որ ֆիզիկապես ուժեղ եմ (ծիծաղում է): Ի՞նչ ֆիլմեր ես նախընտրում: Սարսափ ֆիլմեր: Խոհանոցում շա՞տ ես լինում և ի՞նչ ես սիրում պատրաստել: Շատ քիչ եմ լինում և հիմնականում պատրաստում եմ աղցաններ: Աղջիկները սովորաբար շատ են սիրում գնումներ կատարել, դու նման թուլություն ունե՞ս: Ես հիմնականում շատ եմ սիրում գնել ամառային զգեստներ և կոշիկներ, բայց ոչ բարձրակրունկ: Քո անմոռանալի ելույթը: 2011 թվականի Եվրոպայի առաջնությունում: Քո սիրած մարզիկը: Աշխարհի չեմպիոն և 2008 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Մարիա Աբակոմուվան է: Նետաձգությունից բացի քո ամենասիրած 3 մարզաձևերը: Հեռացատկ, բռնցքամարտ և ֆուտբոլ: Երազանքները դառնում են իրականություն, երբ … Կարողանում ես հաղթել: Ինչքան շատ ենք մենք օգնում մարդկանց, այնքան … Ավելի ենք քչացնում նրանց հոգսերը: Ես միշտ չէ, որ գիտեմ, թե … Ինչքան կնետեմ նիզակը: Առանց երևակայության մարդը… Անհետաքրքիր է: Պարտությունները հիշելով`… Միշտ տխրում եմ: Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. Partner news
PanARMENIAN.Net-ը մեծ ուրախությամբ, սիրով ու ոգևորությամբ զրուցել է «Արարատ-73»-ի բոլոր ֆուտբոլիստների հետ: Այդ անմիջական մարդիկ այնքան մեծ ոգևորությամբ ու կենդանի...
Իրեն հատուկ բարձր տրամադրությամբ և արագ խոսելով էլ Սերգեյ Մովսիսյանը պատասխանեց PanARMENIAN.Net-ի թեստ-հարցազրույցին` խոսելով չափազանց անկեղծ ու անմիջական: Սա... Թիմակիցներ ու մրցակիցներ, տիտղոսներ ու երկրպագուներ, մեծ ճանաչում և հաղթանակներ. այս ամենը բոլոր աշխարհահռչակ մարզիկների կյանքում էլ կա: Տեսնենք, թե PanARMENIAN.Net-ի... |