11 20.11.15 - «Շունչ» ցուցադրությունը. Արվեստագետ, ճարտարապետ ու դիզայներ Վազգեն Բրուտյանի և ԹՈՒՄՈ-ի իր ուսանողների նախագիծը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Վազգեն Բրուտյան.«Շունչ»-ի կոլաժներն արտացոլում են տեղի, տարածության ու ժամանակի շերտերը24 նոյեմբերի 2015 PanARMENIAN.Net - Գաֆէսճեան արվեստի կենտրոնում հոկտեմբերի 8-ից գործում է «Շունչ» ցուցադրությունը, որտեղ ներկայացված է ամերիկահայ արվեստագետ, ճարտարապետ ու դիզայներ Վազգեն Բրուտյանի և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի իր 40 ուսանողի խմբակային մեծածավալ նախագիծը: Այն իրենից ներկայացնում է նոր տեխնոլոգիաների և ձեռքի աշախատանքի համադրության արդյունքում ստեղծած 125 ֆոտոկոլաժ՝ կազմված 4 հիմնական հատվածից՝ «Երկրաշունչ և երկնաշունչ», «Հոգենորոգ շունչ», «Նոր լույսի ներքո» և «Ոգեշնչում»: Նախագծի հեղինակ Վազգեն Բրուտյանը պատմում է ցուցահանդեսի գաղափարի և աշխատանքների ստեղծման մասին։ Աշխատանքների ու խորագրի մասին Բազմաշերտ կոլաժներ ենք ստեղծել, որոնք արտացոլում են տեղի, տարածության, ժամանակի շերտերն ու ազդում անհատական և համընդհանուր ինքնության ձևավորման վրա: Աշխատանքներն ապացույցում են, որ հայերն իրենց ստեղծարարության շնորհիվ կարողանում են զարգացնել մշակույթը՝ արվեստում խոսելով 21-րդ դարի լեզվով: Խորագիրը՝ «Շունչ», վերցված է Սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությունից», որի որոշ հատվածներ դարձել են մեր աշխատանքների գաղափարական տարրերը: Պոեմում Նարեկացին օգտագործում է հետևյալ ամբողջական արտահայտությունը՝ «նորոգող շունչ»: Կարծում ենք, որ այն լիովին արտահայտում է ցուցահանդեսի հիմնական նպատակը՝ ցույց տալ նոր սերնդի ներուժն ու թռիչքը: Ինչպես ստեղծվեցին աշխատանքները Երիտասարդները սկսեցին դարերի փորձությունը հաղթահարած մշակութային հին ու նոր արժեքների ուսումնասիրությունից, լուսանկարեցին հայկական ճարտարապետության տարբեր նմուշներ, ձեռագրեր, փորագրություններ ու խաչքարեր:
Հետո, որպես հիմք ընդունելով արված հետազոտություններն ու ձեռք բերված նյութերը, սկսվեց թվային նախագծման փուլը: Որպես արվեստ ստեղծելու մեր ռազմավարության մաս՝ աշխատանքներում կարևոր տեղ են զբաղեցնում թվային հորինվածքները: Որոշեցինք օգտագործել Սբ Գրիգոր Նարեկացու և Մխիթար Հերացու ձեռագրերի գրությունները: Սբ Գրիգոր Նարեկացին 10-րդ դարում ապրած հայ միջնադարյան կրոնական բանաստեղծ էր, փիլիսոփա, որը համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիրը: Մխիթար Հերացին 12-րդ դարում ապրած հայ մեծանուն բնագետ էր, հայկական դասական բժշկության հիմնադիրն է համարվում: Հենց նրանց աշխատանքներն են դարձել մեր ցուցադրության գաղափարական առանցքը՝ մեկը նորոգում է հոգին, մյուսը՝ մարմինը: Ուսումնասիրել ենք նաև Հայաստանի պատմական վայրերն ու փորձել դրանցից վերցված և զարգացրած որոշակի «դասավորության ռազմավարություններ» օգտագործել մեր ցուցադրության մեջ: Խաչքարերի, ինչպես նաև կրոնական և պատմական արժեք ունեցող մյուս արվեստի գործերի դասավորությունը վանական համալիրներում կամ հին գերեզմանատներում, մեր նոր կոմպոզիցիոն դասավորությունը պատկերացնելու բանալին են: Գեղարդի վանքի բակը, Նորավանք վանական համալիրի ներսում գտնվող խաչքարերը, Նորատուսի խաչքարերի դասավորությունը մեր կոմպոզիցիոն աշխատանքին բնորոշ մասնիկներն են: Տարբեր պատկերավոր լեզուներով ստեղծված կիսաաբստրակտ աշխատանքները ներկայացնում են մեր ինքնությունը, պատմությունն ու ստեղծում ազգային տեսողական հստակ պատում։
Առանձին աշխատանքներն ու ամբողջական համադրությունը Չնայած յուրաքանչյուր աշխատանք հնարավոր է և պետք է առանձին դիտարկել, այն՝ որպես ամբողջական համադրություն է փոխանցում երիտասարդների ներուժն ու թռիչքը ներկայացնելու մեր ցանկությունը: Աշխատանքների մեծամաշտաբ լինելն է, որ ընդգծում է, թե թվային տեխնոլոգիաների շնորհիվ ինչի կարող են հասնել երիտասարդները: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր աշխատանք առանձին կոմպոզիցիա է: Բազմաթիվ գրաֆիկական դետալների առկայությունը պայմանավորված է աշխատանքների՝ ճարտարապետական տարբեր նմուշներով (աստիճաններ, սյուներ, գերաններ), շենքերի փորագրություններով, գրություններով՝ հայկական ձեռագրերից, հին ժամանկաների արվեստի գործերի պատկերներով պատված լինելով: Տարբեր ձևերով և պատկերավոր լեզուներով աշխատանքները ներկայացնում են մեր խճճված աշխարհի բնութագիրն ու պատմական հետքը՝ անցյալից ներկա: | Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է |