// IP Marketing video - START// IP Marketing video - END
Էլեկտրոնային քվեարկության համակարգը ներդնելու համար նախ վստահություն է անհրաժեշտ

Կատրին Նայման-Մետքալֆ.

Էլեկտրոնային քվեարկության համակարգը ներդնելու համար նախ վստահություն է անհրաժեշտ

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Սահմանադրության բարեփոխումներով պահմանավորված նոր Ընտրական օրենսգրքի նախագծի համատեքստում քննարկվում է նաև էլեկտրոնային քվեարկության համակարգի ներդրման հարցը: Էստոնիան էլեկտրոնային կառավարման տեսանկյունից Եվրոպայի ու աշխարհի առաջատար երկրներից է, ուր վաղուց անցել են էլեկտրոնային քվեարկության ամենաառաջադեմ՝ ինտերնետով քվեարկության տարբերակին: Համակարգի ներդրման բարդությունների, դրա առավելությունների ու ռիսկերի շուրջ PanARMENIAN.Net-ը զրուցել է Էստոնիայի էլեկտրոնային կառավարման ակադեմիայում հետազոտությունների ղեկավար, Տալլինի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի իրավագիտության և տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Կատրին Նայման-Մետքալֆի հետ:
Էստոնիայում էլեկտրոնային ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցկացվել են արդեն 5 անգամ: Ի՞նչ հետևություններ կարելի է անել համակարգի մասին այդ փորձի հիման վրա: Որո՞նք են համակարգի ուժեղ ու թույլ կողմերը:
Համակարգի խափանումներ չեն գրանցել, չնայած բազմաթիվ փորձերի: Առաջին հետևությունն այն է, որ համակարգն անպահով է: (Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, արդյունքները պետք է ճշտվեին անորոշ քվեաթերթիկների պատճառով, ինչն էլ ցույց տվեց, որ էլէկտրոնային քվեարկությունը կարող է ավելի ապահով լինել, քան քվեարկության ավանդական եղանակը:) Այնուամենայնիվ, պարզ չէ էլեկտրոնային քվեարկության ազդեցությունը մասնակցության թվի վրա: Եվրոպական Խորհրդարանի նախավերջին ընտրություններին Էստոնիան բավական բարձր մասնակցություն էր գրանցել, որը, սակայն, ավելի ցածր էր հաջորդ ընտրությունների ժամանակ: Կարծում եմ` հնարավոր չէ հստակ որոշել, թե արդյոք ինտերնետ քվեարկությունն ազդել է մասնակցության վրա: Համակարգն, ընդհանուր առմամբ, ապահով է, հասկանալի օգտագործողի համար ու ընդունվել է շատերի կողմից: Այն հեշտացնում է քվեարկությունը նրանց համար, ովքեր ճանապարհորդում են կամ ապրում արտերկրում` պահպանելով նրանց հետաքրքրվածությունն ընտրական գործընթացում: Այնուամենայնիվ, համակարգն այն մարդկանց հավանությանն է արժանացել, ովքեր մեևնույնն է քվեարկելու էին և չի ներառում հասարակության բոլոր շերտերը:

Ժամանակին միջազգային փորձագետների թիմը փորձարկել է Էստոնիայի էլեկտրոնային քվեարկության համակարգը: Թույլ տալով հաքերներին փորձարկել այն՝ հետազոտողները հայտնաբերել են խոցելի կետեր, որոնք թույլ են տալիս կեղծել ընտրությունների արդյունքները: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս է ապահովվում էլեկտրոնային ընտրությունների համակարգի անվտանգությունն Էստոնիայում այսօր:
Համակարգի հետ զեղծարարություններ կատարելու փորձերից ոչ մեկը չաշխատեց, արդյունքներին վնաս հասցնել չհաջողվեց: Համակարգը պարբերաբար ստուգվում է ու բարելավվում: Կարևոր է նաև համակարգի թափանցիկությունը: Ցանկացած ընտրող կարող է ստուգել, արդյոք նրա ձայնը հասել է սերվերին, որին նա ամրագրված է: Ընտրողն իմանում է, արդյոք իր ձայնը հաշվել են, թե ոչ: Անկախ դիտորդները ևս կարող են հետևել քվեարկության պրոցեսին՝ ինչպես սովորական քվեարկության ժամանակ:

Որքա՞ն է արժեցել էստոնական համակարգի ներդնումը:
Հարցին պատասխանել շատ դժվար է: Էլեկտրոնային քվեարկությանը մասնակցելու համար մարդիկ պիտի ունենան էլեկտրոնային ID՝ ID-քարտի կամ մոբայլ ID-ի տեսքով: Էստոնացիներն ունեն նման ID-ներ, որոնք օգտագործվում են ամեն օր բազմաթիվ այլ նպատակներով: Այսպիսով, սա այդքան էլ թանկ չի արժենում: Սակայն եթե երկում ID-համակարգ ներդրված չէ, սկզբից պետք կլինի ստեղծել այն, ինչը երկարատև ու թանկ գործընթաց է: Դրանից հետո ծախսերը բավականին արագ կոմպենսացվում են, սակայն միայն այն դեպքում, երբ ID-ն օգտագործվում է նաև այլ ծառայությունների համար: Ինտերնետ քվեարկությունը նաև թույլ կտա խուսափել թղթե քվեաթերթիկներից ու ուղեկցող ծախսերից` հաշվի առնելով հատուկ սարքավորումների անհրաժեշտության բացակայությունը: Կարևոր է հասկանալ մի առանձնահատկություն. բազմաթիվ երկրներում «էլեկտրոնային քվեարկության» ժամանակ կարող են հատուկ մեքենաներ են կիրառվել, իսկ Էստոնիայի դեպքում խոսքը գնում է ինտերնետ քվեարկության մասին:

Հայաստանցիների շրջանում բավական մեծ անվստահություն կա ընտրությունների ինստիտուտի նկատմամբ: Մասնավորապես, երկրի ընդդիմությունը ոչ մի ընտրության արդյունքերն այդպես էլ չի ընդունել: Ըստ Ձեզ, ինչքանո՞վ արդյունավետ կլինի համակարգի ներդնումը` հաշվի առնելով այս անվստահությունը: Կնպաստի՞, արդյոք, վստահության ավելացմանը, թե՞ ընդհակառակը:
Ինչպես արդեն ասացի, ինտերնետային քվեարկությունն անվտանգ է, բայց մարդիկ, այնուամենայնիվ, կարող են չվստահել դրան: Անվստահության մակարդակը պայմանավործված է առհասարակ տվյալ երկրի քաղաքական համակարգի նկատման վստահության և համակարգչային գրագիտության մակարդակից: Էստոնիան էլեկտրոնային կառավարման առումով բավական առաջատար երկիր է, որտեղ մարդկանց մեծ մասն օգտվում է տարբեր էլէկտրոնային ծառայություններից: Չնայած Հայաստանն առաջարկում է որոշ էլէկտրոնային ծառայություններ, էլէտրոնային կառավարումն այնքան տարածված չէ, ինչքան Էստոնիայում: Ուստի էլէկտրոնային քվեարկությունը կարող է տարօրինակ թվալ մարդկանց: Բացի այդ, քվեարկողները պետք է նախևառաջ վստահեն կառավարությանը: Կարծում եմ` ինտերնետային քվեարկությունը պետք է լինի էլեկտրոնային կառավարման ոչ թե առաջին բարեփոխումը, այլ ներդրվի մի փոքր ուշ` ժողովրդավարության ամրապնդման համար:

Ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը կարող են դիտորդների և ընտրական հանձնաժողովի անդամների միջոցով հետևել քվեարկության ընթացքին: Էստոնիայի քաղ. գործիչներն ունե՞ն էլեկտրոնային քվեարկությունը վերահսկելու հնարավորություն: Ինչպե՞ս է դա կազմակերպվում: Միգուցե միայն կենտրոնական ընտրական հանձնաժողո՞վն է զբաղվում մոնիտորինգով:
Դիտորդները կարող են հսկել քվեների հաշվման գործընթացը ԿԸՀ հետ կապ հաստատելով: Այս ամենը նման է ավանդական ընտրությունների ընթացքին:

Առաջին ընտրությունները ստացե՞լ են միջազգային անկախ փորձագետների գնահատականը: Ի՞նչ կարծիքներ են հնչել:
Ըստ բոլոր միջազգային դիտորդների` էստոնական ընտրություններն ազատ են ու արդար և համապատասխանում են ընդունված ամենաբարձր ստանդարտներին: Բայց քանի որ ոչ մի ուրիշ երկրում նման համակարգ չի գործում, գնահատականները փոքր-ինչ տարբերվում էին: Որոշ դիտորդներ թերահավատորեն էին մոտենում, բայց, ինչպես և ասացի, ոչ մի լուրջ խախտումներ և խնդիրներ չեն եղել: Կարծում եմ թերահավատությունն առհասարակ էլէտրոնային կառավարման նկատմամբ վստահության պակասից է գալիս:

Էլետրոնային ընտրությունների ժամանակ կարևոր է քվեն փոխելու հնարավորությունը, որի դեպում վերջին քվեն է հաշվի առնվում: Այս առանձնահատկությունը ընտրակեղծիքների հնարավորությունն է նվազեցնում: Հակառակ դեպում, մարդին կարող են քվեարկել ընտրատեղամասերում (որոշ վայրերում հասանելի նախնական քվեարկության շրջաանակում), որի դեպքում միայն այդ քվեն է հաշվարկվում:

Ինչպե՞ս զարգացավ համակարգը հետագայում: Ի՞նչ առանձնահատկություններ ունի այն հիմա:
Ամենակարևոր փոփոխություններից մեկը ձայների վավերացման հնարավորությունն էր, քանի որ մինչ այդ որոշ դիտորդներ մտավախություն էին հայտնել, որ ձայները կարող են անհետանալ ու վերջնական արդյունքները շահարկելի դարձնել: Բացի այդ, համակարգի տեխնիկական կողմն էլ է բարևլավվել այն ավելի թափանցիկ դարձնելու համար: Ուշագրավ է նաև, որ համակարգը ներդնելիս այն ժամանակվա նախագահը դիմեց Գերագույն դատարան` սիստեմի օրինականության վերաբերյալ գնահատական ստանալու համար: Դատարանը գտավ, որ այն սահմանադրական է:

Ի՞նչ է անհրաժեշտ այլ երկրներին համակարգի արդյունավետ ներդրան համար
Բոլոր երեկրներում նախևառաջ վստահություն և ID համակարգ է անհրաժեշտ: Էլեկտրոնային քվեարկության համակարգը պետք է էլեկտրոնային կառավարման մաս կազմի, այլ ոչ թե ներդրվի որպես առանձին բարեփոխում: Տվյալների պաշտպանության օրենսդրությունն ու իրագործումը ևս կարևոր են, քանի որ դրանք ամրապնդում են մարդկանց վստահությունը հանրային տվյալների պահպանման և օգտագործման նկատմամբ:

 Ուշադրության կենտրոնում
ԱԳՆ.  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղը ՀՀ-ինն է,  բայց Բելառուսի պատճառով հարցը հետաձգվել է

ԱԳՆ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղը ՀՀ-ինն է, բայց Բելառուսի պատճառով հարցը հետաձգվել է ՀՀ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Բորդյուժային փոխարինած Սեմերիկովն ժամանակավոր պաշտոնակատար է