Արա Ստեփանյան.

Ռուսաստանում ազգային հողի վրա հանցագործություններ չկան, պարզապես կա հանցավորության սանձարձակություն

PanARMENIAN.Net - Ռուսաստանում ազգային հողի վրա հանցագործությունների հաճախակիությունը եւ ընդհանուր հանցավորության սանձարձակությունը առիթ հանդիսացան, որպեսզի խոսեն Ռուսաստանում նեոֆաշիզմի մասին: Բոլոր հանցագործություններում մեղադրում են սքինհեդներին կամ «անհայտ անձանց»: Ռուսաստանի ներկա դրությունը PanARMENIAN.Net-ի համար մեկնաբանում է «Սանկտ-Պետերբուրգի քաղաքագիտական ասոցիացիայի» նախագահ, Աշխարհաքաղաքականության ակադեմիայի թղթակից անդամ, փիլփիսոփայական գիտությունների թեկնածու Արա Ստեփանյանը:
Ինչո՞վ կարելի է բացատրել Ռուսաստանում ազգային հողի վրա հանցագործությունների սանձարձակությունը:

Ես համաձայն չեմ հարցի այդպիսի կառուցման հետ, քանի որ Ռուսաստանում ազգային հողի վրա հանցագործությունների սանձարձակություն չկա, սակայն կա պարզապես ընդհանուր հանցավորության սանձարձակություն, որոնց մեջ կան նաեւ այլազգիների սպանություններ: Ես այդպես խոսելու հիմքեր ունեմ, քանի որ ես այդ խնդրի ուսումնասիրությամբ զբաղվել եմ: Ինքներդ դատեք. տարեկան լինում է 100 հզ. հանցագործություն, որոնց արդյունքում ավազակների ձեռքից մահանում է 60 հզ մարդ: Նույն քանակությամբ մարդ անհայտ կորում է, այդ թվում 24 հզ. երեխա: Այս վիճակագրության մեջ հավատքի կամ ազգային պատկանելության հողի վար կատարված հանցագործությունները չափազանց քիչ են: Սակայն դա չի նշանակում, որ այդպսիսի հանցագործություններ չկան: Դրանք կան, սակայն չի կարելի ասել, որ կա ֆաշիզմի սպառնալիք կամ «Պետերբուրգը ֆաշիզմի մայրաքաղաքն է»:

Ռուսաստանում կան խնդիրեներ, ավելի ճիշտ, ռուս ազգն ունի մեծ խնդիրներ: Հարցն այսպես է դրված` լինել թե չլինել ռուս ազգին ընդհանրապես: Եթե ռուս ժողովուրդը կոլեկտիվ ձայն ունենար, ապա նա վաղուց արդեն SOS ազդանշանը կտար: Ես ուշադրություն եմ դարձրել, որ բոլոր, այդ թվում ժողովրդագրական ծրագրերը, ռուսների մոտ որեւէ էմոցիա չեն առաջացնում: Այդ ծրագրերը չափազանց ուշացած են: Վերադառնալով հարցին` եւս մեկ անգամ ցանկանում են ընդգծել, որ այսօր փողոցային ավազակությունից ոչ ոք ապահովագրված չէ, առանց տարբերության` որ Աստծուն է նա աղոթում կամ ինչ գույնի է նրա մաշկը: Պետերբուրգում դեպքեր են հայտնի, երբ հայտնաբերել են աֆրիկացու վրա ավազակային հարձակում կատարած հանցագործներին, որոնք ոչ միայն սքինհեդ չեն եղել, այլ նույնիսկ ադրբեջանցի էին: Այդ փաստը խոսում է այն մասին, որ այլազգիների նկատմամբ հանցագործություն կատարելու դեպքում, հանցագործներին փնտրելու են սքինհեդական կազմակերպություններում: Ցանկանում եմ նշել, որ հանցավորության սանձարձակությունից առաջին հերթին տուժում են իրենք` ռուսները:

Իսկ ինչպե՞ս են վերաբերվում «Ռուսաստանը ռուսների համար» նշանաբանին իրենք` ռուսները:

Այդ նշանաբանը, ես կասեի, ավելի շուտ, հուսահատության ճիչ է: Այդ նշանաբանը օգտագործողների շարքում քիչ չեն այն մարդիկ, որ ռուս ազգին չեն պատկանում: Իսկ հուսահատությունն իր հերթին առաջանում է իրադրության անելանելիությունից, որում հայտնվել է Ռուսաստանը: Ինքներդ դատեք. ռուս բնակչության կրճատման ֆոնի վրա` 10 տարվա ընթացքում 10 մլն, որոնցից 9 մլն.-ը ռուս, աճում է այլազգիների թվաքանակը եւ առաջին հերթին անօինական ներգաղթողների հաշվին: Նրանք չեն ցանկանում հարմարվել ռուսական միջավայրում, ընդունել ռուսական նորմերն ու վարքը: Դրան գումարած նրանք ավելի ու ավելի շատ իրավուքներ, արտոնություններ են պահանջում, պահանջում են ուշադրություն դարձնել իրենց խնդիրներին, սակայն հրաժարվում են հասկանալ աբորիգենների` այսինքն տեղական բնակչության խնդիրները: Ճիշտ է, «Նովի Պետերբուրգ» թերթի կարծիքով, հայերը հասկանում են ռուսական խնդիրը: Իրավիճակը լարում են հանցագործ էթնիկ խմբավորումները: Արդեն յուրաքանչյուր Ռուսաստանի միջին քաղաքացի քիչ թե շատ կարող է հուշել` հանցագործ էթնիկ խմբավորումներից որն է զբաղվում թմրաբիզնեսով, որը` ավտոմեքենաների հափշտակությամբ, գողությամբ, ավազակային հարձակումներով, մարդկանց, մարդկային օրգանների ու երեխաների վաճառքով: Առավել հուսահատության է բերում իրավապահ մարմինների կոռումպացված լինելը: Ժողովուրդը այլեւս ոչ մեկին չի կարող դիմել, այդ պատճառով նրանք անտարբեր են այլազգիների սպանությունների նկատմամբ. սեփական խնդիրներն ավելի շատ են:

Այս ամենը հարցի միայն սոցիալական կողմն է, սակայն կա նաեւ կենսաբանական կողմը. Ռուսաստանում վերջին 15 տարիների ընթացքում բնակչության մեջ ձեւավորվել է ռասայական մտածելակերպի տեր մարդկանց հատված, որնց համար գոյություն ունեն արիական ժողովուրդներ եւ մյուսները: Բացի նրանցից կա փողոցային խուլիգանությունը, որը թաքնվում է տարբեր ազգայնամոլական նշանաբանների ետեւում, որը պատվերով կարող է ամեն տեսակի ցույց կազմակերպել: Նրանք շատ են. դրանք այն երեխաներն են, որոնց հասարակությունն ու պետությունը թողել է բախտի քմահաճույքին: Նրանք մեծացել են եւ ապրում են այնպես, ինչպես կարողանում են: Եվ իրենց դժբախտ ճակատագրի մեղավորներ նրանք համարում են հրեաներին եւ նրանց կամակատարներին` այլազգիներին, ովքեր գրավել են Ռուսաստանի իշխանությունը:

Ո՞վ կարող է առաջնորդել ու դաստիարակել սքինհեդներին ազգայնամոլական ոգով:

Ով ասես: Հայերի մոտ Ռուսաստանի մասին պատկերացումը մնացել է անցյալ դարի մակարդակին: Քանի որ նրանք ոչ մի կերպ չեն կարող հասկանալ` ինչու են Ռուսաստանում կանոնավոր կերպով հակահայկական ակցիաներ կազմակերպվում: Դա կատարվում է այն պատճառով, որ հայերի հակառակորդներն աշխատում են այդ ուղղությամբ ամբողջ ուժով. կաշառում են քաղաքական գործիչներին, լրագրողներին, գնում են հեռուստահաղորդումներ, թերթեր: Շուկաների գրավումից հետո, նրանք սկսեցին նույնն անել նաեւ ՆԳՆ կառույցներում. միլիցիոներներ, քրեական հետաքննություն եւ այլն: Ուստի խուժանին ինչ-որ գործողության հրահրելը դժվար չէ:

Եթե հիշում եք, ապա ԽՍՀՄ կարգախոսներից մեկն էր` «երեխաները պետության հարստությունն են» կարգախոսը: Ազատական-ժողովրդավարական Ռուսաստանի համար երեխաները ծանր հոգս էին, եւ նրանցից շատ արագ ազատվեցին, թողնելով բախտի քմահաճույքին: Եվ այսօր մենք ունենք 5 մլն խնամազուրկ եւ անվերահսկելի երեխաներ: Այժմ, երբ այդ խնամազուրկները մեծացան եւ տեսան, որ ոչ ոքի պետք չեն` ոչ պետությանը, ոչ հասարակությանը, ոչ ծնողներին, ավելի չարացան: Ի տարբերություն գարեջրի, օղու, թմրանյութերի միլիոնավոր անտուն սպառողների, որոնք երիտասարդ հասակում աննկատ մահանում են կեղտոտ, գարշելի նկուղներում, ձեղնահարկերում, անասնական վիճակում, «սափրագլուխների» մեծամասնությունը չի ընդունում սեփական երկրում վտարանդիների համար սահմանված այդ ճակատագիրը: Այո նրանք չարացած են, հաճախ դաժան, մասնակցում են անկարգությունների, խուլգանություն են անում: Իսկ ինչ է նրանց մնում անել` շնորհակալություն հայտնել իրենց «բարերարներին» այն բանի համար, որ իրենց զրկել են սովորելու, մասնագիտություն ստանալու, համապատասխան աշխատանք ունենալու, բուժվելու, ի վերջո ապրելու հնարավորությունից: Կենտրոնական ԶԼՄ-ները նրանց դերը հասարակության մեջ սահմանել են որպես ֆաշիստական խրտվիլակի դեր: Թե ինչի համար է դա արվում, արդեն այլ թեմա է:

Ինչպե՞ս են իրենք ռուսները վերաբերվում նեոֆաշիզմի աճին Հիտլերին հաղթած երկրում:

Նեոֆաշիզմի ոչ մի աճ Ռուսաստանում չկա: Եթե համեմատենք 20 դարի 90-ականների սկիզբը 2005-06 թվականների հետ, ապա կարելի է ասել, որ 90-ականների սկզբին առավել ուժեղ էին ազգայնակնների դիրքերը, սակայն այն ժամանակ նրանց այդքան տեղ չէին տալիս կենտրոնական ԶԼՄ-ներում: Այսօր, երբ նրանց կառույցները ջախջախված են, չգիտես ինչու սկսել են խոսել ռուսական ֆաշիզմի մասին: Ռուս ժողովրդի մեծ մասը բացասաբար է վերաբերվում ֆաշիզմին, դա ցույց են տալիս սոցիոլոգիական հարցումները, եւ այլ կերպ լինել չի կարող: Ռուսներն իրենց բնույթով շատ հանդուրժող են:
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---