Սերգեյ Մարկեդոնով.Հայաստանում չի լինի ամերիկամետ կամ ռուսամետ իշխանություն, այնտեղ կլինի հայանպաստ իշխանություն25 մայիսի 2007 PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում դեռեւս տեւական ժամանակ կլինեն ինչպես արեւմտյան, այնպեսլ էլ ռուս վերլուծաբանների ուշադրության կենտրոնում: Թե մեկը, թե մյուսները գտնում են, որ Հայաստանում հաղթեցին բացառապես դեպի Ռուսաստան կամ Արեւմուտք կողմնորոշված ուժերը: Իրականում ամեն ինչ այլ կերպ է: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր տեսակետը PanARMENIAN.Net-ին է ներկայացրել Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Ինչպե՞ս կբնութագրեք ընտրությունները Հայաստանում` որպես սթափ մտածողության հաղթանակ թե որպես կողմնորոշման փոփոխություն ռուսականից արեւմտյանի: Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ ես բազմիցս եմ մեկնաբանություններ եւ հարցազրույցներ տվել տարբեր լրատվական միջոցներին, հեռուստա եւ ռադիոկայաններին, տպագիր մամուլին: Սակայն ցանկանում եմ նշել, որ Հարավային Կովկասի այդ հանրապետությունում նախընտրական շրջանի մեկնարկին նվիրված հարցերի շրջանակը շատ նեղ էր: Փաստորեն լրագրողներին միայն երկու հարց էր հետաքրքրում: Կկայանա՞ արդյոք Հայաստանում հետխորհրդային տարածքի հերթական «գունավոր» հեղափոխությունը: Եվ ո՞ր ուժն է Հայաստանում ռուսամետ, որը արեւմտամետ: Ցավոք, ռուսական լրատվության մեջ, ներառյալ վերլուծությունները, հենց այդ երկու խնդիրներն են առաջնային դարձել վերջերս: Մինչդեռ Հայաստանի, ինչպես նաեւ հետխորհրդային տարածքի ցանկացած կետի իրավիճակի հետ դրանք շատ միջնորդավորված կապ ունեն: Սկսենք աշխարհաքաղաքական նախընտրությունների որոշումից հայկական վերնախավի շրջանում: Պատասխանելով հայկական «արեւմտամետների» եւ Ռուսաստանի կողմնակիցների մասին հարցին` ես հանկարծ հիշեցի հետխորհրդային հայկական պետության հիմնադիրներից մեկի` Վազգեն Մանուկյանի (ժամանակին նա հանրապետության վարչապետն էր, առաջադրվել է նաեւ երկրի ղեկավարի պաշտոնում) մեկնաբանությունը: Խորհելով «ցնցվող ձեռքերի պուտչի» մասին 1991 թվականի օգոստոսին, Մանուկյանը հայտարարեց, որ իր համար միեւնույն է, թե ով իշխանության կգա Մոսկվայում: Կարեւորն այն է, որ «ղարաբաղյան հարցը» լուծվի Հայաստանի եւ հայության համար բարենպաստ կերպով: Կարծում եմ, 1991 թվականից ի վեր, ոչ ոք Վազգեն Մանուկյանից լավ չի արտահայտել Հայաստանի եւ նրա վերնախավի աշխարհաքաղաքական նախընտրությունների էությունը: Մեծ հաշվով Երեւանի համար միեւնույն է, թե ով է օգնում եւ աջակցում Հայաստանին: Կարեւորը նման աջակցության փաստն է: Եթե դա անում է ԱՄՆ Պետդեպարտամենտը, ապա հայկական վերնախավն ամերիկամետ է դառնում: Եթե դա անում է Դաշնային ժողովի Պետդուման, ապա Հայստանի ղեկավարների ռուսամետ համակրանքներն ապահովված են: 1992 թվականին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց հանրահայտ 907 ուղղումը, որը երկար տարիներ արգելափակեց Ադրբեջանին ցուցաբերվող պետական աջակցությունը: 1995 թվականին Հայոց ցեղասպանության 80-ամյակի կապակցությամբ ռուս խորհրդարանականները կոշտ բանաձեւ ընդունեցին, որով դատապարտվում էր Օսմանյան կայսրության քաղաքականությունը հայերի հանդեպ: Եվ առաջին, եւ երկրորդ դեպքում Հայաստանն աջակցություն հայտնեց: Առաջին դեպքում ամերիկացի կոնգրեսականներին, երկրորդ` ուսական Դումայի անդամներին: Կարեւորն այն է, թե ինչպես հաշվի կառնվեն Հայաստանի շահերը «մեծ տերությունների» քաղաքականության մշակման գործում: Ի՞նչ ցույց տվեցին Հայաստանում անցած խորհրդարանական ընտրությունները, հատկապես կողմնորոշման փոփոխման եւ «գունավոր» հեղափոխությունների հնարավորության մասով: Եթե վերլուծենք այն հրապարակումներն ու մեկնաբանությունները, որոնք հնչում էին Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ եւ հետո, ապա լիակատար գուշակություն է ստացվում` Հայաստանը կթեքվի՞ Արեւմուտքի կողմը թե հավատարիմ կմնա «ռուսական ընտրությանը»: Դրան հետեւում են ծավալուն տրամաբանություններն այն մասին, թե Հայաստանը «միշտ եւ հավերժ» եղել է Ռուսաստանի հետ: Այս կապակցությամբ ցանկանում եմ հիշել եւս մեկ պարզ ճշմարտություն: Մինչ Ռուսական կայսրության մաս կազմելը Արեւելյան Հայաստանն եղել է Պարսկաստանի կազմում: Ժամանակի առումով այդ շրջանը շատ ավելի տեւական է եղել, քան «ռուսական փուլը»: Եվ ի՞նչ է դրանից հետեւում, որ հայ-պարսկական կապերն երաշխավորում են այսօրվա Իրանին ինչ-որ հատուկ արտոնություններ Հայաստանի ներսում: Ուզում եմ հիշեցնել, որ 20 դարի սկզբում հայ հեղափոխականներն այնքան էլ լավ կարծիքի չէին Ռուսական կայսրության մասին այն բանից հետո, երբ կայսերական իշխանությունը ազգայնացրեց Հայ Առաքելական եկեղեցու գույքը: Դա դեռ մեղմ ասած: Իսկ այսօր Հայ հեղափոխական Դաշնակցությունը հայկական «իշխանության կուսակցության» սյուներից մեկն է եւ հավանություն է տալիս ՌԴ-ի հետ ռազմավարական դաշինքի գաղափարին: 1980-ականների վերջում Հայաստանը ամենահետեւողական հակախորհրդային հանրապետություներից մեկն էր: 1991 թվականի մարտին Ադրբեջանի ղեկավարությունը կոչ էր անում քվեարկել «նորացված միության» օգտին, իսկ հայ ղեկավարներն արդեն նախապատրաստում էին հանրապետության քաղաքակիրթ դուրս բերումը ԽՍՀՄ կազմից: Այսօր Երեւանը ՀԱՊԿ եւ ԵվրԱսԷՍ-ի անդամ է եւ ձգտում է առավել սերտ ինտեգրմանը ԱՊՀ շրջանակներում: Այսպիսով, բոլոր նրանք, ով գրում է եւ ցուցադրում է Հայաստանի մասին, ինչպես նաեւ նախկին «անխախտ միության» այլ հանրապետությունների մասին, պետք է մի պարզ ճշմարտություն հասկանա: Հայաստանում չի լինի ամերիկամետ կամ ռուսամետ իշխանություն: Այնտեղ կլինի հայանպաստ իշխանություն: Եվ ցանկացած այլ իշխանություն Երեւանում մի վայրկյան անգամ չի դիմանա: Ցանկացած այլ իշխանություն կտապալվի գունավոր կամ սեւ-սպիտակ հեղափոխությամբ: Եվ ցանկացած իշխանություն կհամագործակցի Ռուսաստանի հետ այնքանով, որքանով դա բխում է իր շահերից: Խորհրդարանական ընտրությունները կամ նախագահական ընտրարշավը չեն փոխի այդ երկաթե կանոնը: Եվ այնուամենայնիվ, ո՞վ հաղթեց 2007 թվականի մայիսի 12-ի ընտրություններում: Այսպիսով, Հայաստանի 2007 թվականի մայիսի 12-ի ընտրություններում չհաղթեցին ոչ արեւմտամետները, ոչ էլ ռուսամետները: Հաղթեցին Ռուսաստանի հետ դաշինքի որպես Հայաստանի համար զարգացման ամենաօպտիմալ ուղու կողմնակիցները: Սակայն ընդդիմությունը եւս, որին այժմ ռուսական ԶԼՄ-ներում անվանում են համաշխարհային կապիտալի «վարձկաններ», դեմ չէ ՌԴ-ի հետ համագործակցությանը: Միթե՞ կարող են ծայրահեղ ռուսատյացներ դառնալ երեկվա նախարարները, վարչապետներն ու խորհրդարանի խոսնակը, այսինքն նրանք, ով Մոսկվայի հետ համագործակցելու հարուստ փորձ ունի: Այլ հարց է, թե որ Ռուսաստանի հետ համագործակցել: Նրանք, ով այժմ ընդդիմադիր են Ռոբերտ Քոչարյանին, Ռուսաստանի առավել բացվածության, ժողովրդավարականության կողմնակիցներ են: Չէ որ հենց նոր ժողովրդավարական Ռուսաստանն է մեծ հաշվով երաշխավորել Հայաստանի անվտանգությունը 1990-ականների սկզբին: Նույն մարդիկ, ինչպես նաեւ Երեւանի պաշտոնական ներկայացուցիչները, լրջորեն մտահոգված են այլատյացության աճով Ռուսաստանի մայրաքաղաքում եւ շրջաններում: Հայկական ընդդիմության ներկայացուցիչները նկատում են, ոչ առանց հիմքերի, թե ինչպես է հայկական վերնախավը «պատճենում ռուս գործընկերների փորձը» նախընտրական արշավի անցկացման եւ նախապատրաստման գործում: Հետեւաբար, մեծ սխալ կլիներ վանել այդ մարդկանց Ռուսաստանից, դարձնելով նրանց Կովկասում ռուսական շահերի հակառակորդներ: Ի՞նչ եք կարծում , ավելի լավ չէ համագործակցել եւ Մոսկվայի, եւ Արեւմուտքի հետ: Որքան էլ Մոսկվայում չցանկանան, 2007-խորհրդարանական արշավի հաղթողները համագործակցելու են նաեւ Արեւմուտքի հետ: «Արեւմուտք» ասելով, մենք հասկանում են եւ ԱՄՆ, եւ Եվրամիություն, եւ միջազգային կառույցներ, ներառյալ ՆԱՏՕ-ն: Համագործակցելու են ելնելով պրագմատիկ նկատառումներից: Առաջինը, արեւմտյան երկրներում, հատկապես ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում կան մեծ հայկական համայնքներ, որոնք ընդգրկված են այդ երկրների գործարար դաշտում, կառավարման եւ քաղաքական որոշումների կայացման գործընթացում: Երկրորդը, Արեւմուտքի օգնությամբ Հայաստանը փորձում է ազդել հենց նույն Թուրքիայի վրա: Անկարան ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, հետեւաբար, պետք է հարմարվի «եվրոպական չափանիշներին: Իսկ դա նշանակում է, որ ով էլ հաղթի Երեւանում, այդ «հաղթողները» պետք է գործեն, ղեկավարվելով ոչ թե գեղեցիկ բաժակաճառերով, այլ իրական քաղաքականությամբ, քաղաքական շահով եւ պրագմատիզմով: Ռուսաստանը եւս պետք է առավել պրագմատիկ լինի Կովկասում, ինչպես նաեւ ԱՊՀ ցանկացած այլ կետում, իր ռազմավարությունը մշակելիս: Կենացների եւ «փառավոր անցյալին» դիմելու լեզվից հարկավոր է անցնել պրագմատիկ շահի: Հայաստանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում եւ անվտանգության ոլորտում, ի տարբերություն Վրաստանի: Այդ հնարավորությունը պետք է օգտագործել, ինչպես նաեւ այլ հնարավորություններ: Քչերը գիտեն, որ գազաֆիկացումը Հայաստանում շատ ավելի արագ է ընթանում, քան բուն Ռուսաստանում: Բավականին ակտիվ է ռուսական բիզնեսը նաեւ հեռահաղորդակցությունների ոլորտում: Մեկ տարվա ընթացքում ռուսական բիզնեսն այնքան ներդրում է արել այդ ոլորտում , որքան հունականը տասը տարում: Ահա այս շահերը, այլ ոչ թե արեւմտյան սպառնալիքի եւ «գունավոր հեղափոխությունների» որոնումն է, որ պետք է հիմք ծառայեն Ռուսաստանի եւ Հայաստանի լիարժեք երկկողմ համագործակցության համար: | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |