// IP Marketing video - START// IP Marketing video - END

Գագիկ Եգանյան.

Գաղթականների վերադարձը. ցանկալի նպատակից մինչեւ խնդիրը

PanARMENIAN.Net - Գաղթի հարցը եղել եւ մնում է հետխորհրդային տարածքի երկրների, այդ թվում` Հայաստանի լուրջ խնդիրներից մեկը: Այսօր ստեղծված գլոբալ ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի կառավարության հիմնական խնդիրներից մեկն է` ժամանակին արձագանքել եւ ընտրել գաղթի քաղաքականության այն առաջնային ուղղությունները, որոնք առավել լիարժեք կկարողանան լուծել առաջացած խնդիրները: Այդ խնդիրների լուծման իր տեսությամբ PanARMENIAN.Net-ի հետ կիսվել է Հայաստանի Տարածքային կառավարման նախարարության Գաղթի գո-շակալության պետ :
Որո՞նք են գաղթի ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները

Նախ, գաղթի ոլորտն իր մեջ ներառում է շատ ուղղություններ: Ինքը «գաղթ» հասկացությունը շատ լայն սահմաններ ունի: Գաղթը սահմանի հատումն է եւ անցագրի ստացումը, արտասահմանցիների նատուրալիզացումը, աշխատանքային գաղթը: Բոլոր այդ ուղղություններով մշակված է մի քաղաքականություն, որն անմիջականորեն կամ անուղղակիորեն ազդում է մնացած ուղղությունների քաղաքականության վրա: 2004թ. կառավարության վճռով որոշվել են գաղթի ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները եւ առանձնացվել են 10 առաջնային ուղղություններ, որոնց ընտրության ժամանակ կառավարությունը օգտագործել է ոչ թե գաղթի լայն կամ նեղ հասկացությունը, այլ հաշվի է առել զարգացած երկրների փորձառությունը` սկսած սահմանի հսկողությունից եւ ավարտած ապաստարան խնդրող անձանց հետ տարված աշխատանքով: Այդ ուղղություններից յուրաքանչյուրի համար ձեւակերպվել են նպատակներ եւ ներկայացվել են մեր պետության գաղթի քաղաքականության մեջ այդ նպատակների իրականացման մեխանիզմներ: Առաջնային ուղղություններն իրենց հերթին փոխվում են` կախված երկրի ներսում եւ նրանից դուրս ստեղծված իրադրությունից:

Պետության գաղթի քաղաքականության մեջ ինչպիսի՞ առաջնային ուղղություններ են առանձնացված ներկա պահին

Եթե 2004թ. չէր ծառացել մեր հայրենակիցների վերադարձի խնդիրը, ապա այժմ այն օրակարգում է: Երկու տարի առաջ արդեն հստակ երեւում էր 90-ականների սկզբին Հայաստանից հեռացած գաղթականների հոսքը, քանի որ Հայաստանում իրադրությունը բարելավվում էր, եւ շատ գաղթածներ մտածում էին հայրենիք վերադառնալու մասին: Բայց նրանց միայն փոքր մասն է իրականացրել իրենց ցանկությունը: Այն ժամանակ գաղթի քաղաքականության առաջնային ուղղությունը վերադառնալ ցանկացող մարդկանց համար խթանման մեխանիզմներ ստեղծելն էր: Այդ նպատակով մշակվել էր քաղաքացիների վերադարձի հարցով կառավարության աջակցության քաղաքականությունը: Մշակվել էին ծրագրեր, որոնք նախատեսված էին արտասահմանում գտնվող մարդկանց համար: Այդ ծրագրերի շրջանակներում ցանկացողների հայտերով լիարժեք տեղեկատվություն է հատկացվում ցանկացած հարցերի վերաբերյալ Հայաստանի մասին, ինչը խթանում է հայրենիք վերադառնալու գործընթացը: Այդ ծրագրերի ներմուծման գործընթացը սկսվեց անցյալ տարվանից: Մասնավորապես, շահագործման էր հանձնվել Back to Armenia ծրագրի www.backtoarmenia.com կայքը: Կայքը շատ պահանջված է, արդեն շատ դրական արձագանքներ է ստացել օգտվողներից: Համակարգը հնարավորություն է տալիս բոլոր օգտվողներին ուղղել իրենց հուզող հարցերը, որոնց համապարփակ պատասխաններ կտրվեն:

Ինչպիսի՞ ազդեցություն կունենա համաշխարհային ճգնաժամը գաղթի քաղաքականության վրա

Վերջին 2-3 ամիսների ընթացքում կտրուկ փոխվել են գաղթի քաղաքականության առաջնությունները, քանի որ այժմ ընթանալու է մեր հայրենակիցների վերադարձի ակամա գործընթացը: Գլոբալ ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հաղթահարման իմ տեսությունը կայանում է այնպիսի մեխանիզմների ստեղծման մեջ, որոնք կմեղմացնեն սոցիալական լարվածությունը: Այսինքն, 60 000 հոգուց մոտավորապես 30-40 հազ. մարդ կմնա երկրում. դա լրացուցիչ բեռ է մեր աշխատաշուկայի համար: Մեր Գործակալության գնահատմամբ, երկարաժամկետ գաղթականների (երկրից հեռացած եւ մեկ այլ երկրում ինտեգրված) թիվը կազմում է մոտ 700 000 հազար, եւ դա միայն Ռուսաստանում: Նրանցից շատերն այնտեղ գտնվում են 2-3 տարի, իսկ մի մասը (մոտ 30%)` արդեն 10-15 տարի, ունեն իրենց տները եւ ամբողջապես ինտեգրվել են այդ երկրի հասարակության մեջ: Մնացած 400-450 հազարի համար կա վերադարձի հնարավորությունը: Ամբողջությամբ ինտեգրված 30%-ի համար նույնպես չի կարելի բացառել այդ հնարավորությունը, բայց նրանք ունեն իրենց տունը, օջախը եւ սնունդը: Ամենալավատեսական տարբերակով կարելի է ենթադրել, որ նրանց մի մասը` 50-55% նոր` փոփոխվող պայմաններում նոր աշխատանք կգտնի, իսկ մնացած 40-45% - մոտ 200 000 մարդ, կմնա գործազուրկ: Ռուսաստանում գործազրկությունը կտրուկ աճել է, եւ այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ Ռուսաստանի կառավարությունը գործատուներից պահանջում է առաջին հերթին աշխատանքի ընդունել երկրի քաղաքացիներին: Այդ 200 000 հոգին կմնան գործազուրկ, եւ նրանք ստիպված կլինեն ընտրել վատագույնի (չկա աշխատանք եւ տուն) եւ վատի (չկա աշխատանք, բայց առնվազն կա տուն) միջեւ: Եթե այդ 200 000-ին ավելացնենք եւս 40 000 գաղթածներին, ապա կարելի է ընկալել երկրի աշխատաշուկայի վրա ընկնող բեռը:

Իսկ ինչպե՞ս նրանց ընդունել եւ աշխատանքի տեղավորել Հայաստանում

Եթե որեւէ մեկը նրանց խոստանա աշխատանքի տեղավորել, չհավատա'ք, դա ֆանտաստիկա է: Թե ինչպես մեղմացնել այդ բեռը, այդ հաշվով դեռեւս միայն գաղափարներ կան, ըստ իս: Սկզբի համար հարկավոր է գլուխ հանել գաղթի հոսքի կառույցից: Նրանց մեծամասնությունը գյուղական բնակչության մասն են կազմել նախքան գաղթելը եւ կենդանաբուծության ու բանջարաբուծության հմտությունների են տիրապետում: Եթե մենք օգնենք նրանց, օրինակ, իրենց տնտեսության համար ձեռք բերել կով, հացահատիկ, հատկացնենք ոչ մեծ գումար, որը կօգնի նրանց դասավորել իրենց կյանքը, ապա կարելի կլինի ինչ-որ կերպ մեղմացնել այդ կարգի հետեւանքները:

Ինչպե՞ս գտնել նրանց դասավորման միջոցները

Այստեղ կօգնեն միջազգային կառույցները` ՀՏՀ, ԵԱՀԿ, UNDP, IOM: Ես արդեն զրուցել եմ նրանց հետ, նրանք նույնպես շահագրգռված են: Դա այդքան էլ մեծ գումար չէ, բայց այդպիսով մենք կօգնենք ժամանածների մեծամասնությանը, քանի որ գյուղացիները կազմում են բոլոր գաղթականների մոտ 65%: Երկրորդը, մենք կարող ենք խորհրդատվական ծառայություններ տրամադրել ցանկացած խնդրի վերաբերյալ, ինչպիսին է, օրինակ, անձնագրի կորուստը, երեխաների կրթության բացակայությունը, զինծառայության հարցերը: Մենք կօգնենք նաեւ այն դեպքերում, եթե վերադարձողները 2-3 տարի թոշակ չեն ստացել, չեն կարողացել ժամանակին արձանագրել իրենց հաշմանդամության կարգը եւ մի շարք այլ հարցերում: Այդ նպատակով մենք կենտրոններ ենք բացել Երեւանում ու եւս երկուսը Շիրակում եւ Արտաշատում, եթե հարկավոր լինի, նման կենտրոններ կբացվեն նաեւ մյուս մարզերում. դա նույնպես իրական օգնություն է:

Երրորդը, մի մասը կվերադառան որոշակի պահուստներով: Ռուսաստանի համար դրանք քիչ են, բայց հայկական չափանիշներով` միանգամայն նշանակալից: Մեր կողմից մենք կկարողանանք նրանց խորհրդատվություններ տրամադրել իրենց փոքր բիզնեսի կազմակերպման հարցում, այսինքն` թե որ ոլորտում նրանք կարող են իրենց դրսեւորել, կազմակերպել իրենց բիզնեսը, ինչպես ձեւակերպել սեփական ընկերությունը, ինչպիսին է մեր օրենսդրությունը: Նրանք կկազմեն գաղթականների ոչ մեծ հատվածը, բայց եւ այնպես այդպիսիներն էլ կլինեն:

Մենք գաղթի հոսքի մոնովեկտորային ուղղություն ունենք, քանի որ մեր գաղթականների 94% գտնվում է ՌԴ-ում: Թեեւ տնտեսական անկման պայմաններում Ռուսաստանում կրճատվում են աշխատատեղերը, գրավիչ տեղեր կան ոլորտի տեղական բնակչության համար: Այսինքն կան խորշեր, որոնք կարելի է հայտնաբերել մեր դիվանագիտական շրջանների, միջպետական կազմակերպությունների միջոցով լավ դիտարկման դեպքում, պարզել, թե ինչպիսի ազատ տեղեր կան, որտեղ կարելի է ուղղել սեփական աշխատողներին, այդ թվում` Ռուսաստանից: Վերջերս մոսկովյան կառավարությունը մոտ 4000 թաջիկ է հրավիրել ոչ գրավիչ ոլորտներում աշխատանքներ իրականացնելու համար: Եթե նախկինում մարդը կարող էր հրաժարվել, քանի որ դա իր համար անարժան աշխատանք էր, ապա այժմ այլընտրանքի բացակայության պատճառով նա ստիպված է ընդունել:

Եւս մեկ ուղղությունը Սոչիի Օլիմպիական խաղերն են: Ես չեմ կարծում, որ այնտեղ շինարարության կրճատում է լինելու: Պետք է իմանալ «խաղի կանոնները». ինչպես եւ ինչ ընկերություններ են շահում տենդերը եւ փորձել գտնել այդ համակարգ մտնելու «սեփական դուռը», որպեսզի սեփական շինարարներին ներս մղել:

Կառավարությունն իր կառույցներին հանձնարարել է մշակել գաղթի հոսքի մեղմացման առաջարկների եւ ծրագրերի փաթեթ: Դա դեռեւս միայն առաջարկներ են, մյուս կառույցները կարող է իրենց` ավելի ընդլայնված լուծումներն առաջարկեն:

Ե՞րբ կերեւա գաղթի հոսքի իրական պատկերը

Ամենաուշը գարնան վերջին մենք տվյալներ կստանանք երկու կարգերի վերաբերյալ` չմեկնած մարդիկ, որոնք համաշխարհային ճգնաժամի պատճառով չեն մեկնել սեզոնային աշխատանքների: Հիմա հենց ամենաթեժ շրջանն է (փետրվար-ապրիլ), ինչը կերեւա ուղեւորների հոսքի կրճատումից: Եւ երկրորդը` վերադարձողների թվի աճը, որոնք, բնական է, բոլորը մեկ օրվա մեջ չեն վերադառնա: Նրանց մեծամասնությունը գործադրված է շինարարության մեջ, իսկ այդ ոլորտում սեզոնի գործոնը կարեւոր դեր է խաղում: Շատերն են սպասում գարնանը, իսկ այս տարի գարունը չի արդարացնելու նրանց հույսերը: