“Ոչ թե Բաքուն, այլ Ղարաբաղի ժողովուրդն է որոշում, թե ինչպես ապրի

Շավարշ Քոչարյան.

“Ոչ թե Բաքուն, այլ Ղարաբաղի ժողովուրդն է որոշում, թե ինչպես ապրի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ գնահատման առաքելության ժամանման կապակցությամբ, Ադրբեջանում կրկին սկսեցին կոչեր հնչել խնդիրը ուժային ճանապարհով լուծելու համար:Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որ Հայաստանը արգելակում է գործընթացը և ցանկանում է պահպանել “ստատուս քվոն”, ոչ մի կերպ չի տեղավորվում բանակցային գործընթացի ձևաչափում: PanARMENIAN.Net հարցերին պատասխանեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ` Շավարշ Քոչարյանը:
Ինչպե՞ս կմեկնաբանեք ՆԱՏՕ –ի խորհրդում արված Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մահմեդյարովի վերջին հայտարարությունը, այն մասին, որ Հայաստանը արգելակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:
Առաջին հերթին, այնքան էլ համոզված չեմ, որ Հյուսիսատլանտյան խորհրդի դեսպանների մակարդակով հանդիպմանը Ադրբեջանի ԱԳ նախարարության մասնակցությամբ, նա ասել է հատկապես այն, ինչ մեջբերել է ադրբեջանական մամուլը, քանի որ ՆԱՏՕ-ի կանոններով այդ համաժողովըները փակ են և դրանց բովանդակությունը չի հրապարակվում:

Ստացվում է, որ Ադրբեջանը խախտել է սույն կանոնը, և պարոն Մահմեդյարովը, ակնհայտորեն տպավորված ՀՀ ԱԳ նախարարի ՄԱԿ-ի ելույթով , որոշել է Ադրբեջանի ձախողումները և սադրանքները, վերագրել Հայաստանին: Գործընթացն արգելակելու անհիմն մեղադրանքներով և “ստատուս քվոն” պահպանելու ցանկությամբ ոչինչ չի լուծվի: Ադրբեջանը պարտավոր է միջազգային իրավունքի սկզբունքներին հավատարիմ մնալու. ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ուժի կիրառման սպառնալիքի կամ դրա կիրառումից ձեռնպահ մնալը և տարածքային ամբողջականության սկզբունքը: Բաքուն, ըստ էության մերժում է ժողովրդի ինքնորոշման իրավունքը, բայց ոչ թե Բաքուն, այլ ԼՂՀ –ի ժողովուրդն է որոշում, թե ինչպես ապրի: Հաջորդ գալիս է ուժի կիրառման սպառնալիքի կամ դրա կիրառումից ձեռնպահ մնալը:. Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը պարզ չէ թե ում է սպառնում, ավելին, ԼՂՀ-ի և Ադրբեջանի զինուժերի սահմանագծին սադրանքների է դիմում:

Երեք միջազգային իրավունքի սկզբունքներից միայն մեկը` տարածքային ամբողջականության սկզբունքն են, իբրև թե ընդունում, այն էլ աղճատված: Միավորված Ազգերի Կազմակերպությանն կանոնադրությանը համաձայն, տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:. Հավասարություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հանդիսանում է ՄԱԿ-ի նպատակներից մեկը, որը արձանագրված է կազմակերպության կանոնադրության առաջին գլխում: Կանոնադրության երկրորդ գլխում նշված են այն սկզբունքները, որոնք ուղղված են կազմակերպության նպատակների իրագործմանը, այդ թվում տարածքային ամբողջականության սկզբունքը:

Իսկ Միջազգային դատարանի որոշումը Կոսովոյի վերաբերյալ չէր կարող այլ կերպ լինել, քանի որ դատարանը առաջնորդվում է Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությամբ:

Ձեր կարծիքով, ի ՞ նչ պետք է ձեռնարկի Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար
Եթե Ադրբեջանն իրոք ցանկանում է լուծել խնդիրը, ապա պարտավոր է ընդունել իր պատասխանատվությունը ինքնորոշված ԼՂՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքների համար, իրենց կողմից Լեռնային Ղարաբաղի գրավված տարածքները վերադարձնելու պատրաստակամություն հայտնի և սկսի անմիջական բանակցություններ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, որպես լիիրավ և լիարժեք մասնակցի: Բաքուն, իրենց սեփական շահերից ելնելով, պետք է դադարեցնի “զենք չխկացնել ”, ինչն ոչ ոքի չի վախեցնում, և հրաժարվի խելագառ մտքեր բարձրաձայնելուց, որ, իբր, հայկական պետությունը հիմնված է «հին ադրբեջանական հողերի» վրա: Իրենց հայտարարությունների տրամաբանությանը համաձայն, ստացվում է, որ ադրբեջանցիները եղել են և ապրել են հայկական տարածքների վրա հազարավոր տարիներ: Բայց ինչպես բացատրել իրենց կարգախոսը` «Մեկ ազգ - երկու պետություն», հատկապես, երբ Թուրքիան ընդունում է, որ թուրքերը այդ տարածքներ համեմատաբար վերջերս են եկել:

Այսպիսով, թող դեռ պարզեն թե քանի պետություն և ազգ կա այնտեղ: Իսկ տարածաշրջանում բնիկ ժողովուրդների մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացումը, փաստարկներ չի ավելացնում անցյալ դարի սկզբին արհեստականորեն ստեղծված Ադրբեջանին ուրիշին պատկանող տարածքները պահանջելու համար:

Բաքվի լրատվամիջոցները այսօր հաղորդեցին հայ գերի ` Մանվել Սարիբեկյանի «ինքնասպանության » մասին:
Սա ևս մեկ նողկալի արարք է, երբ առևանգել են հովվին և փորձում են որպես դիվերսանտ ներկայացնել: Երբ դա չի հաջողվում, նրան պարզապես սպանում են: Սա միջազգային մարդասիրական իրավունքի վայրագ խախտում է: Մանվել Սարիբեկյանի գերության օրվանից ի վեր, Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են Կարմիր խաչի կոմիտեն ընդունելու: Այս փաստը արդեն ասում է, թե ինչպես են վերաբերվել Մանվել Սարիբեկյանին գերության մեջ , չեմ կարծում եմ, որ ավելի լավ , քան նացիստական ճամբարներում:

Հարևան հանրապետության իշխանությունները չեն գնահատում մարդու կյանքը,այդ թվում և սեփական քաղաքացիների:

Միջնորդների և ՄԱԿ-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման և դիպուկահարների դուրս բերման հայցերին, Ադրբեջանը հրաժարվում է ընդառաջել: Նրան ավելի հարմար է անվստահության և ատելության մթնոլորտ պահպանել ժողովուրդների միջև, նույնիսկ սեփական քաղաքացիների կյանքի գնով:

Այսօր Հայաստանի խորհրդարանում քննարկվում էր “ Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչման” օրինագիծը: Ի՞ նչ եք կարծում, այս օրենքն անհրաժեշտ է:

Լեռնային Ղարաբաղը կայացած պետություն է, չնայած Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների և ագրեսիայի քաղաքականության պայմաններին:

Հայաստանի Հանրապետությունը կառուցում է իր հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հետ որպես հավասարազոր գործընկերոջ: Оրակարգում ԼՂՀ –ի ճանաչման հարցն է: Բայց այս փուլում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը աննպատակահարմար համարում օրինագծի ընդունումը:.

Սկսվել է ԵԱՀԿ ՄԽ գնահատման առաքելությունը Լեռնային Ղարաբաղի տարածքների շուրջ: Ի՞նչ կարող ենք ակնկալել համանախագահների գնահատականներից:
Իրականում, մեզ քիչ է մնացել է սպասելու . հոկտեմբերի 6-ին նրանք ժամանում են Երևան, 7-ին կմեկնեն Ստեփանակերտ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կազմը փոխվել է և նրանց հարկավոր է տեղում ծանոթանալ իրավիճակին: Մնացածի մասին կարելի է խոսել առաքելության ավարտից հետո:

Դրանից հետո, երբ Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովից հետ կանչեց իր բանաձևը “Ադրբեջանի գրավված տարածքների մասին”, տեղեկություն հայտնվեց, որ դեկտեմբերի 13-ին բանաձևը կրկին կքննարկվի:

Առաջինը, բանաձևի նախագիծը արդեն մեռած է, բայց Գլխավոր վեհաժողովի օրակարգում օրակարգային կետ կա, որով Ադրբեջանը կարող է մի նոր բանաձև առաջ քաշել: Ընդհանրապես, բանաձևերը հնարավոր է հետ կանչել, կրկին քննարկել ` դա ցանկացած երկրի իրավունքն է: Ինչպես նախորդ դեպքում, Հայաստանը կարող է ցանկացած իրավիճակի զարգացմանը համարժեք պատասխան տալ:

Կարինե Տեր -Սահակյան / PanARMENIAN News
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

---