SAP-ը կաջակցի Հայաստանում գիտելիքահեն տնտեսության ստեղծմանը

Վլադիսլավ Մարտինով.

SAP-ը կաջակցի Հայաստանում գիտելիքահեն տնտեսության ստեղծմանը

PanARMENIAN.Net - Ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման ոլորտում ծրագրային ապահովման խոշորագույն մշակողներից մեկը` գերմանական SAP ընկերությունը, դեկտեմբերի 2-ին դուրս է եկել հայկական շուկա: Գործարար հասարակությանը սպասվող փոփոխությունների և ընկերության պլանների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է «SAP- ԱՊՀ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիսլավ Մարտինովը:

-SAP ընկերությունն ԱՊՀ երկրներում ձեռնարկությունների կառավարման համար լուծումների շուկայում առաջատար է: Ինչպիսի՞ հեռանկարներ է տեսնում ընկերությունը Հայաստանի ՏՏ ոլորտում:
Մենք մի քանի ասպեկտներ ենք տեսել, որոնք SAP-ին դրդել են դուրս գալ Հայաստանի շուկա: Առաջին հերթին, վերջին 4-5 տարում Հայաստանում ՏՏ ոլորտը դինամիկ կերպով զարգացել է: Իշխանություններն ակտիվ աջակցում են այս ոլորտին` ՏՏ ոլորտի զարգացումը համարելով առաջնություններից մեկը: Այսպիսով, կա 30 տոկոս աճ ՏՏ ոլորտում, ավելին, նկատվում են սպառման կառուցվածքի փոփոխություններ. ՏՏ ծառայությունների մեծ մասը կիրառվելու են երկրի ներքին կարիքների համար, ակնհայտ է, որ Հայաստանում SAP համար կա պոտենցիալ շուկա: Եթե խոսել ԾԱ և բիզնես կիրառումների շուկայի մասին, ապա այն Հայաստանում միայն ձևավորվում է, նման լուծումների ներմուծման վիճակագրություն չկա: Բայց դա մեզ չի վախեցնում. մենք բազմաթիվ անգամներ դուրս ենք եկել նոր շուկաներ, երբ դրանք ձևավորվման փուլում են եղել, ընդ որում մենք հանդես ենք որպես կատալիզատոր, որն օգնել է այդ շուկաներին ավելի արագ զարգանալ:

Երկրորդ ասպեկտն այն է, որ Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը 7 անգամ ցածր է, քան ԱՄՆ-ում կամ Արևմտյան Եվրոպայում, համաձայն McKinsey-ի հաշվետվության: Նման ոչ բարձր արտադրողականությունն ուղղակիորեն ազդում է քաղաքացիների կենսամակարդակի և տնտեսության մրցունակության վրա: Իսկ քանի որ արդյունավետության բարձրացման հիմնական գործիքները տեղեկատվական տեխնոլոգիաներն են, երկիրը կարող է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը, եթե ձեռնարկությունները, պետական հատվածը սկսեն կիրառել կառավարման ժամանակակից գործիքներ:

Երրորդ գործոնն այն է, որ Հայաստանում բիզնեսի զարգացման համար կա պոտենցիալ, դա միայն մեր կարծիքը չէ, այլ նաև մեր գործընկեր Shirak Technologies-ի: Երբ կան իրական մարդիկ, ընկերությունները ցանկանում են ներդրումներ կատարել բիզնեսի զարգացման մեջ, դա ցանկացած բառերից լավ խոսում է այն մասին, որ ՏՏ շուկայում աշխատող մարդիկ հավատում են դրան: Մեր գործընկերը Հայաստանում դարձել է Shirak Technologies ընկերությունը, որի ղեկավարները կարծում են, որ հայկական շուկան հասունացել է, SAP բիզնես լուծումների պահանջարկն այստեղ աճելու է:

Կա ևս մեկ գործոն` մենք իլյուզիաներ չենք տարածում, որ մեկ տարի հետո Հայաստանի շուկայում ամեն ինչ կտրուկ կփոխվի: Մենք հասկանում ենք, որ շուկայի ստեղծումը երկար և տքնաջան աշխատանք է, բայց մենք դա առաջին անգամ չենք անում, մենք պատրաստ ենք մեր գործընկերների, Հայաստանի պետական և մասնավոր հատվածների հետ զբաղվել շուկայի զարգացմամբ:

Հաշվի առնելով SAP հաջող համագործակցության բազմամյա փորձը բիզնեսի տարբեր ոլորտների ձեռնարկությունների հետ, SAP լուծումների ինչպիսի՞ ոլորտային փաթեթներն են առավել կիրառված հայկական շուկայում:
Կարծում եմ, որ մեր պատվիրատուները կլինեն, առաջին հերթին, լեռնահանքային արդյունաբերության ձեռնարկությունները, բանկային հատվածը և պետական հատվածը: Մենք մեծ փորձ ունենք այս հատվածներում արդյունավետության բարձրացման և ավտոմատացման համար, ինչպես նաև այն ամենի, ինչ կապված է էլեկտրոնային կառավարության հետ: Շատ երկրներ մեր լուծումները կիրառում են պետական կազմակերպությունների ինֆորմատիզացիայի համար. դրանք են Ֆրանսիայի, Կանադայի, Գերմանիայի կառավարությունները, ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և այլն:

Բանկային հատվածում մեր լուծումների պահանջարկը պայմանավորված է նրանով, որ ֆինանսական հատվածը տնտեսության արյունատար համակարգն է, այստեղ միշտ տվյալների մշակման բարձր արագության, որոշումների ընդունման արագության, թափանցիկության անհրաժեշտություն կա, առանց որոնց ֆինանսական համակարգը չի աշխատելու: Բացի դրանից, SAP-ը կուտակված մեծ փորձ ունի լեռնահանքային արդյունաբերության ոլորտում, մասնավորապես, Ռուսաստանում և Ուկրաինայում այս ոլորտի ընկերությունների 80 տոկոսը կիրառում են մեր լուծումները:

Գաղտնիք չէ, որ հայկական ընկերությունները բիզնեսի կազմակերպման ոչ բավարար արդյունավետության պատճառով անմրցունակ են միջազգային շուկաներում: Կօգնե՞ն արդյոք SAP-ի կողմից առաջարկվող լուծումներն իրավիճակը փոխելու համար:
Մեր լուծումներն անպայման թույլ կտան բարձրացնել նաև մրցունակությունը, ինչպես նաև հայկական ընկերությունների եկամտաբերությունը: Մասնավոր բիզնեսի ներկայացուցիչներին, դատելով համաժողովի արձագանքներից, ամենից շատ անհանգստացնում է, թե ինչպես անել, որպեսզի ողջ գործընթացը` սկսած հախաճորդի կողմից պատվեր տալուց մինչև վաճառք, ընթանա արագ և նվազագույն ծախսերով. ինչպե՞ս դա անել: SAP լուծումները թույլ են տալիս ստեղծել գրագետ բիզնես-գործընթացներ և հետևել դրանց ավտոմատ ռեժիմով` ապահովելով խնայողություն և նվազագույն ծախսեր: Իսկ պետական հատվածի ներկայացուցիչներին հետաքրքրում են կորպորատիվ կառավարման հարցերը:

Ինչպե՞ս կազդի SAP-ը Հայաստանի ՏՏ շուկայի վրա: Նրա զարգացման ինչպիսի՞ ուղիներ եք Դուք տեսնում:
Կարծում եմ, որ SAP-ը դրական կազդի Հայաստանի ՏՏ շուկայի վրա, ինչպես դա եղել է, երբ մենք այլ շուկաներ ենք դուրս եկել:

Երբ SAP-ը նոր շուկա է դուրս գալիս, տեղի է ունենում մի քան բան: Առաջին հերթին, որքան շատ ընկերություններ սկսեն օգտագործել SAP բիզնես լուծումները, այնքան երկրի տնտեսությունը երկարաժամկետ հեռանկարով ավելի մրցունակ կդառնա, իսկ ընկերության բիզնես գործընթացները` ավելի արդյունավետ, թափանցիկ և կառավարելի, և ընկերությունները կսկսեն ավելի շատ վաստակել:

Երկրորդ, ինչ վերաբերվում է ՏՏ ոլորտին, ապա հայտնվում են SAP գործընկերներ, ինչպիսին է Shirak Technologies-ը, որոնք սկսում են շահութաբեր բիզնես կառուցել` ներմուծելով նոր որոշումներ, առաջանում է SAP խորհրդատուների և ծրագրավորողների կարիք, այսինքն` խթանվում է ՏՏ ոլորտի զարգացումը: Դա թափանիվի արդյունքն է. գիտելիքահեն տնտեսության մեջ ստեղծվում են նոր աշխատատեղեր, իսկ դա Հայաստանի համար հիմնական խնդիրներից է:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
---