«Ամերիաբանկը» մտադիր է հուսալի գործընկեր դառնալ հայ թրեյդերների համար

Էդգար Պետրոսյան.

«Ամերիաբանկը» մտադիր է հուսալի գործընկեր դառնալ հայ թրեյդերների համար

PanARMENIAN.Net - Հասարակության հետաքրքրությունը, այդ թվում Հայաստանի բիզնես ակտիվ բնակչության շարքում, աճում է համաշխարհային ֆոնդային շուկաների նկատմամբ: Այսօր, լինելով ներդրումային բանկ, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն իր հաճախորդների համար ստեղծում է տարբեր առևտրային գործողություններ իրականացնելու նոր հնարավորություններ ամենահայտնի ֆոնդային շուկաներում և աշխարհի առևտրային հարթակներում օրվա ցանկացած ժամին: Այն մասին, թե ինչ շահավետ ներդրումներ կարող է կատարել հայ թրեյդերը ժամանակակից տեխնիկական լուծումների կիրառմամբ, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է «Ամերիաբանկի» Առևտրային գործողությունների բաժնի ավագ մասնագետ Էդգար Պետրոսյանը:
Նորարարությունների արագ փոփոխվող աշխարհում ակնհայտ է դառնում, որ չի կարելի այլևս մնալ «պասիվ» ներդրող: Ինչպիսի՞ հնարավորություններ են տրամադրում համաշխարհային ֆինանսական շուկաները հայ ներդրողներին:
Սկզբի համար պետք է նշեմ, որ ֆինանսական շուկաները խնայողությունների և ազատ միջոցների առավել արդյունավետ այլընտրանքային ներդրումներ են: Յուրաքանչյու մարդու բնորոշ է ձգտումը դեպի խնայողությունները, որն արտահայտվում է ֆինանսական և ոչ ֆինանսական ակտիվներում միջոցների ազատ ներդրումով: Պատմականորեն մեր քաղաքացիներն իրենց խնայողությունները պահում են ոսկու, անշարժ գույքի և բանկային դեպոզիտների տեսքով, ինչը Հայաստանի թույլ և չզարգացած ֆինանսական համակարգի նշան է: Աշխարհում գործում են բազմաթիվ ֆինանսական գործիքներ, որոնց մեջ կարելի է շատ շահավետ ներդրումներ կատարել: Ֆինանսական շուկաների առավելությունը նրանում է, որ դրանք ներդրողներին տրամադրում են գործողությունների անսահմանափակ ազատություն և ֆինանսական գործիքների մեծ ընտրություն: Իսկ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ (էլեկտրոնային առևտրային համակարգեր), ֆինանսական շուկաներում ներդրումներ կատարելն ավելի հեշտ և արդյունավետ է դարձել, ինչով և պայմանավորված է բորսայական առևտրի լայն տարածվածությունը, հատկապես Արևմուտքում:

«Ամերիաբանկն» այսօր լայն հնարավորություններ է բացում միջազգային ֆինանսական շուկաներ դուրս գալու համար: Պատմեք այն համաշխարհային ֆոնդային բորսաների և ներդրումային գործիքների մասին, որոնք կարող են մատչելի լինել Հայաստանի քաղաքացիների համար:

«Ամերիաբանկը» մտադիր է հուսալի գործընկեր դառնալ հայ թրեյդերների համար՝ հանդես գալով որպես բրոկերային ծառայությունների տրամադրման հարցով միջնորդ: Մենք տվյալ հարցը դիտարկում ենք երկու փոխկապակցված մասերի համատեքստում: Աշխարհագրական ծածկույթի տեսանկյունից այսօր «Ամերիաբանկը» ելք է տրամադրում դեպի աշխարհի ամենազարգացած շուկաներ, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիկա (ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա), Եվրոպա (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա և այլն) և Ասիա/Օկեանիա (Ճապոնիա, Հոնկոնգ, Հնդկաստան, Սինգապուր, Ավստրիա, Ֆրանսիա և այլն): Ինչ վերաբերվում է ներդրումային գործիքներին, այստեղ մենք առաջարկում ենք մի շարք գրավիչ ֆինանսական գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, ֆյուչերսները, օպցիոնները, բոնդերը և այլ բորսայական ակտիվներ: Իմ կարծիքով, առաջին հերթին, պահանջարկ են ունենալու բաժնետոմսերը դրանց հասանելիության և դյուրըմբռնելիության պատճառով, ինչ վերաբերվում է դերիվատիվներին (ֆյուչերսներ, օպցիոններ), ապա այստեղ պահանջվելու են մեծ ջանքեր՝ գործիքի յուրահատկությունը հասկանալու համար:

Միաժամանակ բանկը տրամադրում է միասնական բրոկերային հաշվի յուրահատուկ համակարգ, որը թույլ է տալիս հաճախորդին արդյունավետ և հարմարավետ ձևավորել ներդրումային պորտֆել. վաճառել/գնել բորսական ակտիվներ աշխարհի շուկաներում տարբեր ազգային արժույթներով; Օրինակ, կարելի է միաժամանակ ձեռք բերել British Petroleum (BP) ընկերության բաժնետոմսեր Լոնդոնյան բորսայում (London Stock Exchange) և ֆյուչերսային նավթային պայմանագիր Չիկագոյի հումքային շուկայում (Chicago Mercantile Exchange): Այս ամենն արտահայտվում է տարբեր արժույթներով և վերագնահատվում իրական ժամանակի ռեժիմում ԱՄՆ դոլարով, ինչը շատ հարմար է ներդրողի համար, որն առևտուր է անում ոչ միայն մեկ տարածաշրջանում և թույլ է տալիս հաճախորդին իրեն հարմարավետ զգալ:

«Ամերիաբանկն» առաջարկում է առևտրային համակարգերի երկու տեսակ՝ «AMERIA GLOBAL TRADING» և «WEB TRADER»: Ընտրությայն ինչպիսի՞ առավելություններ են բացվում հաճախորդի համար այդ համակարգերի շրջանակներում:
«Ամերիաբանկն» առաջարկում է իր հաճախորդներին AMERIA GLOBAL TRADING համակարգի օգնությամբ ներդրումային ծառայություններ Հայկական ֆոնդային բորսայում, Հայաստանի արժեթղթերի բորսայական շուկայում, ինչպես նաև մի շարք երկրների մասնագիտացված հարթակներում: Էլեկտրոնային-առևտրային հարթակների միջև տարբերությունը զուտ տեխնիկական հնարավորությունների մեջ է:

«Ամերիաբանկի» հաճախորդները հնարավորություն ունեն արժեթղթերի առքուվաճառք իրականացնել տարբեր արժույթներով, արժեթղթերի ինդեքսները ցուցադրվելու են իրական ժամանակում: Բանկն առաջարկում է իր հաճախորդներին առևտրային համակարգի 2 տեսակներ` «AMERIA GLOBAL TRADING» և «WEB TRADER»: «WEB TRADER»-ն առաջարկում է ավելի պարզ ինտերֆեյս և ինտերնետի օգնությամբ գործարքներ իրականացնելու հնարավորություն: «AMERIA GLOBAL TRADING»-ն իրենից ներկայացնում է ծրագրային ապահովում, որի օգնությամբ ապահովվում է գործարքների առավելագույն արագություն և արդյունավետություն, ինչպես նաև մի շարք լրացուցիչ հնարավորություններ:

Հաղորդակցության ինչպիսի՞ միջոցների կիրառմամբ կարելի է գործարքներ իրականացնել բորսաներում:
Մինչև վերջերս «Ամերիաբանկը», բրոկերային ծառայություններ տրամադրելով իր հաճախորդներին, հայտեր էր ընդունում միայն հեռախոսով և էլ. փոստով: Այսինքն ծագում էին մի շարք խնդիրներ, կապված նրա հետ, որ բանկը կարող էր ընդունել նրանց միայն աշխատանքային ժամերին, ուստի դա թույլ չէր տալիս ներդրողներին կիրառել տարբեր առևտրային մարտավարություններ, գործարքներ կատարել ուշ ժամերին: Ժամանակակից տեխնիկական լուծումների ներմուծումից հետո ներդրողը գրեթե ազատ է: Առևտրային համակարգի միջոցով հաճախորդը հնարավորություն ունի հետևել շուկաներին և գործարքներ իրականացնել տարին 365 օր, օրը 24 ժամ:

Ձեր կարծիքով, ի՞նչ է անհրաժեշտ ձեռնարկել բնակչության ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու համար, որը չէր վախենա վստահել մասնագետներին և իր խնայողությունները կներդներ շահավետ ներդրումային գործիքների մեջ:

Խոսելով բնակչության ֆինանսական գրագիտությունից` առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել բուհական ուսումնական ծրագրի վրա, որը չի նախատեսում խորը գիտելիքներ ֆինանսական շուկաներում աշխատանքի և ներդրումային գործիքների վերաբերյալ: Դեպի ֆինանսական շուկաներ այլ ուղին ընկած է հատուկ դասընթացների, ինքնուսուցման և ինքնակատարելագործման միջոցով: Ամենակարևոր բաղադրիչը փորձն է, որը կարելի է ձեռք բերել վիրտուալ հաշիվներում կամ իրական առևտրի գործընթացում, բայց փոքր ծավալներով: Առանց փորձի թրեյդերը թրեյդեր չէ: Բացառված չէ, որ մոտ ապագայում «Ամերիաբանկը» նույնպես անցկացնելու է ճանաչողական սեմինարներ և հատուկ դասընթացներ իր հաճախորդների համար: Անկասկած, դա արագացնելու է պրոֆեսիոնալ թրեյդեր դառնալու գործընթացը, սակայն մեր հիմնական նպատակը բրոկերային ծառայությունների տրամադրումն է: Երրորդ, հայկական շուկայում մինչև վերջերս բացակայել են այսպես կոչված ֆինանսական շուկաների «պրովայդերները»` կազմակերպություններ, որոնք առաջարկում են որակյալ ծառայություններ ֆոնդային բորսաներում ելք տրամադրելու ոլորտում, ինչն իր հերթին չի նպաստել հայ բնակչության շարքում առևտրի տարածվածության զարգացմանը:

Սակայն պետք է նշեմ, որ վերջին ժամանակները նկատվում է մեծ հետաքրքրություն ֆոնդային բորսաներում ներդրումների նկատմամբ, որի հիման վրա «Ամերիաբանկը» այսօր բրոկերային ծառայություններ է տրամադրում արժեթղթերի շուկայում:Հայաստանի իրավիճակը համեմատելի չէ նրա հետ, որը եղել է երկու-երեք տարի առաջ: Անկասկած, այդ ծառայությունը հաճախորդներին ապահովում է հարմարավետ սերվիս, որը համադրվում է զարգացած շուկաների փորձի հետ:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
Partner news
 Ամենաընթերցվողը բաժնում
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն միջնաժամկետ ռազմավարական հեռանկարներում ամբիցիոզ պլաններ ունի` ավելացնել փոքր և միջին ձեռնարկատիրության վարկային...
Լինելով ժողովրդավարական երկիր՝ Հայաստանը դիտարկում է առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները ոչ միայն գլխավոր գործընկերոջ՝...
Ցանկացած երկրի բարենպաստ ներդրումային միջավայրը նրա գրավականն է, որ ներդրողն առանց կասկածելու ներդրում կկատարի հենց այստեղ: Հայաստանի իշխանությունները վերջին...