Հայաստանն իր ետևից կտանի ԱՊՀ երկրներին բորսաների և կենտրոնական դեպոզիտարիաների աշխատանքների սինխրոնիզացման ճանապարհով

Վահան Ստեփանյան.

Հայաստանն իր ետևից կտանի ԱՊՀ երկրներին բորսաների և կենտրոնական դեպոզիտարիաների աշխատանքների սինխրոնիզացման ճանապարհով

PanARMENIAN.Net - Երևանում հոկտեմբերի 6-8-ը տեղի կունենա Եվրասիայի Կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի և ԱՊՀ երկրների Բորսաների միջազգային ասոցիացիայի համատեղVIII միջազգային համաժողովը «Տեղական շուկաների գլոբալ հնարավորությունները. ենթակառուցվածք և կարգավորում» թեմայով: Միջազգային համաժողովի կազմակերպիչները,որին հրավիրված են Եվրոպայի և Ասիայի, ԱՊՀ երկրների բորսաների և կենտրոնական դեպոզիտարիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև այնպիսի ընկերություններիթոփ-մենեջմենթ, ինչպիսիք են Thomas Murray, SWIFT, Վնեշէկոնոմբանկ, Euroclear, Clearstream և այլն, Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան է և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍԱրմենիա» ֆոնդային բորսան: Այն մասին, թե ինչ հարցեր և խնդիրներ են քննարկվելու համաժողովի մասնակիցների հետ, ինչպես նաև ակնկալվող արդյունքների մասինPanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Վահան Ստեփանյանը:
Պատմեք Երևանում համաժողով անցկացնելու գաղափարի մասին, որի կազմակերպիչներն են «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն ևՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիան:
«Տեղական շուկաների գլոբալ հնարավորությունները. ենթակառուցվածք և կարգավորում» թեմայով միջազգային համաժողովի կազմակերպիչը Եվրասիայի Կենտրոնականդեպոզիտարիաների ասոցիացիան (ԿԴԱ) է, որի մեջ մտնում է նաև Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ) և ԱՊՀ երկրների Բորսաների միջազգային ասոցիացիան:Գործող կանոնակարգի համաձայն, 2010-ի սեպտեմբերից ԿԴԱ նախագահությունն անցել է ՀԿԴ-ին, իսկ նախագահության մեկ տարին ավարտվում է տվյալ երկրում ամփոփիչհամաժողով անցկացնելով: ԿԴԱ-ն բավական երիտասարդ կառույց է, որը ստեղծվել է 2004-ին և իրագործում է իր աշխատանքն աշխատանքային խմբերի միջոցով, ԿԴԱնախագահի միջոցով անմիջականորեն իրագործում է կառույցի աշխատանքների կարգավորման, հաշվետվությունների ուսումնասիրության, միջազգային հանդիպումներինմասնակցելու և այլ պարտավորությունները: Այսպիսով, մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքը ներկայացվում է ամփոփիչ համաժողովում, որտեղ քննարկվում են նաևնրա անդամներին մտահոգող հարցերը և նախանշվում են ապագայի պլանները: 8-րդ համաժողովն անցկացվում է այն պարզ գաղափարախոսությամբ, որ ԱՊՀ երկրներիդեպոզիտարիաների առջև ծառացած խնդիրների լուծումն անհնար է հենց դեպոզիտարիաների ջանքերի հաշվին: Այստեղ անմիջականորեն ծագում են հարցեր, որոնք կապված ենթե բորսաների, թե կարգավորող մարմինների հետ, ուստի գաղափարն այն էր, որպեսզի այդ խնդիրներին տրվի առավել գլոբալ լուծում:

Համաժողովը նվիրված է տեղական շուկաների գլոբալ հնարավորություններին, գոյություն ունի՞ արդյոք տեղական շուկաներում արտասահմանյանֆինանսական գործիքների տեղակայման և միջազգային շուկաներում տեղական գործիքների տեղակայման անհրաժեշտ ենթակառուցվածք:
Իսկապես, համաժողովում քննարկվելու են շուկաների աշխատանքների սինխրոնիզացման հարցեր, որպեսզի ներդրողը չունենա խնդիրներ և մի շուկայում հաշվի առկայությանդեպքում կարողանա գործողություններ կատարել տարբեր գլոբալ շուկաներում: Այս տեսանկյունից լավ փորձ ունի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ բորսային օպերատորը: Օրինակ, երեքբալթյան բորսաներ՝ Թալինի, Վիլնյուսի և Ռիգայի, դիտարկվում են որպես մեկ տարածաշրջանային պլատֆորմ: Դա առաջին հերթին տեխնիկական, քաղաքական և օրենսդրականլուծման արդյունք էր: Հասկանալի է, որ լինելով ԵՄ անդամ, նրանք ունեն ընդհանուր դիրեկտիվներ, միասնական քաղաքական ընթացք, միասնական օրենսդրական դաշտ, ևնրանց համար հիմա ավելի հեշտ է, ինչը չի կարելի ասել ԱՊՀ երկրների մասին, քանի որ մենք ունենք պահպանված յուրահատկություններ և առայժմ չկա միասնասկանքաղաքական ընթացք, ուստի մեզ մեծ աշխատանք է սպասվում, որպեսզի հասնենք եվրոպական մակարդակի:

Այնուամենայնիվ, դեպոզիտարիաների մակարդակում զգալի աշխատանք է կատարվել, կան բաց թղթակցային հաշիվներ տարբեր դեպոզիտարիաների միջև: Օրինակ,Հայաստանը հաշիվ ունի Ղազախստանի կենտրոնական դեպոզիտարիայում, և եթե հայ ներդրողները ցանկանան ներդրումներ կատարել Ղազախստանի արժեթղթերի մեջ, ապանրանք կարող են լիովին սպասարկվել ՀԿԴ կողմից: Նույն սկզբունքով մի շարք ռուսական դեպոզիտարիաներ բացել են և ցանկանում են թղթակցային հաշիվներ բացել ՀԴԿ-ում:Տվյալ պահին Հայաստանը բանակցություններ է վարում Ուկրաինայում թղթակցային հաշիվներ բացելու մասին, ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա այդ երկրիօրենսդրությունը դեռ թույլ չի տալիս: Որպես ՀԿԴ նախագահ՝ ես նամակ եմ ուղարկել Ռուսաստան՝ առաջարկելով վերանայել օրենսդրությունը, ինչին մենք դրական պատասխանենք ստացել, ուստի սպասում ենք առաջխաղացման: Բնականաբար, հայ ներդրողները հետաքրքրված են և վստահում են ռուսական արժեթղթերի շուկային, իսկ Ռուսաստանիշուկան լինելու է հենց այն լոկոմոտիվը, որը թույլ է տալու զարգանալ տարածաշրջանային շուկային: Ուստի անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ տանել,անհրաժեշտ է ունենալ և առաջարկել, մնացածը ձևավորում է պահանջարկը: Այս ուղղությամբ 2004-ից աշխատանքային խմբերն առաջարկել են օրենսդրության ուղղությամբքայլեր, որոնք նորմատիվ ակտերի մակարդակում համակարգում են ԱՊՀ երկրների կենտրոնական դեպոզիտարիաների աշխատանքը, ինչպես նաև նախապատրաստել ենմիասնական նորմատիվ տեղեկատվություն:

Պատմեք բորսային և դեպոզիտարային գործունեության համատեղելիության և փոխազդեցության համաշխարհային միտումների մասին:
Ողջ աշխարհում կենտրոնական դեպոզիտարիաները և բորսաները սերտորեն համագործակցում են: Այսօրվա դրությամբ ՀԿԴ-ն և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիան գործում ենորպես միասնական կառույց, ինչը թույլ է տալիս բարձրացնել որոշումների ընդունման օպերատիվությունը, տնտեսել ժամանակը և կրճատել բյուրոկրատական քաշքշուքները: Այսամենը դրական է անդրադառնում երկու կառույցների աշխատանքի վրա:

Եթե մենք չունենք դեպոզիտարիաների ինտեգրում և բորսաների անդամակցություն, ապա դեպոզիտարիաներում միայն թղթակցային հաշիվների առկայությունը բարդացնելու էներդրողների աշխատանքը: Այսինքն, անհրաժեշտ է բորսա-դեպոզիտարիա կապը, ինչպես ցանկացած երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, և հենց այդ հարցերն էլքննարկվելու են համաժողովում, այդ թվում՝ կարգավորիչների դերը, ընդհուպ մինչև միջկառավարական համաձայանգրերի կնքում:

Ինչպե՞ս են լուծվելու բորսաների և դեպոզիտարիաների անդրսահմանային փոխազդեցության կարգավորման հարցերը: Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:
Ինչպես արդեն նշել եմ, բորսաների և դեպոզիտարիաների աշխատանքների սինխրոնիզացիայի համար անհրաժեշտ է քայլեր կատարել երեք հիմնական ուղղություններով՝տեխնիկական, օրենսդրական և քաղաքական: Տեխնիկական լուծումների լավագույն օրինակը Եվրոպայում իրագործվող Target 2 Securities (T2S) նախագիծն է, որը նախատեսված է 2006-2015 թթ. համար և ենթադրում է ԵՄ երկրների կենտրոնական դեպոզիտարիաների համար միասնական պլատֆորմ, որը ներկայացնելու է բորսակայան առևտրի ամփոփագիրը:Պետք է ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ դրա ստեղծման համար նախատեսված է այդքան երկար շրջան, և դա այն դեպքում, երբ եվրագոտում գործում են միասնականդիրեկտիվներ և օրենսդրական դաշտ: Այսպիսով, նրանք սկսել են միասնական տեխնիկական պլատֆորմի ստեղծումից: Այսօր ՀԿԴ-ն գնում է այդ քայլին: Բալթյան երկրների,մասնավորապես Էստոնիայի հետ, ստեղծվում է ՏՏ-պլատֆորմ, որի շնորհիվ Էստոնիան մեզ համար լինելու է «պատուհան դեպի Եվրոպա»: Բորսայի գծով տեխնոլոգիականնախագծեր կան բալթյան երկրների նմանությամբ, ինչը թույլ է տալու ԱՊՀ երկրներին Հայաստանի ետևից ընդգրկել այդ գործընթացի մեջ, քանի որ մենք ղեկավարվում ենքմիջազգային լավագույն փորձով:

Ինչ վերաբերվում է կարգավորող մարմիններին, ապա այստեղ դրանք պատրաստ են աջակցել մեր ցանկացած նախաձեռնություններին: ՏՏ-պլատֆորմի ներմուծման ևօրենսդրական դաշտի լիբերալիզացման հետ միաժամանակ փոփոխություններ են կատարվում «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի նորմատիվ ակտերում: Բացի դրանից,մենք ունենք նաև քաղաքական կամք:

Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք համաժողովից, կարո՞ղ են արդյոք նրա մասնակիցները «ջնջել սահմանները» և գալ գործունեության միասնական դաշտ, որտեղաշխատանքը բխելու է յուրաքանչյուրի շահերից:
ՀԿԴ համաժողովը կիսվելու է հյուրերի հետ իր փորձով և ընտրած ընթացքով, 2008-ից հետո զարգացման ուղիներով: Կարևորագույն հաջողություններից է կենսաթոշակայինհաշիվների սպասարկումը Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրագործման շրջանակներում: Դա կապիտալի շուկայի զարգացման լավ նախադրյալ է, քանի որերկրում հայտնվելու են «երկար փողեր», որոնք ներդրվելու են շահութաբեր գործիքների մեջ:

Հուսով եմ, որ համաժողովի մասնակիցներին կհաջողվի հանգել միասնական մոտեցումների և լուծումների: Համաժողովից բացի նախատեսվում են Եվրասիայի Կենտրոնականդեպոզիտարիաների և ԱՊՀ երկրների Բորսաների միջազգային ասոցիացիայի տարեկան ժողովները, ինչպես նաև կլոր սեղաններ, որոնց ընթացքում կազմակերպվելու ենթեմատիկ քննարկումներ: Իսկ ահա հաջորդ տարեկան համաժողովը, համաձայն անցյալ տարվա պայմանավորվածությունների, տեղի կունենա Ուկրաինայում, բայց չեմ կարծում,որ այն կլինի Եվրասիայի Կենտրոնական դեպոզիտարիաների և ԱՊՀ երկրների Բորսաների միջազգային ասոցիացիայի համատեղ համաժողովը:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
---