ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրում Հայաստանի նկատմամբ սահմանափակումներ նախատեսված չեն

Գագիկ Քոչարյան.

ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրում Հայաստանի նկատմամբ սահմանափակումներ նախատեսված չեն

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում 2011-ի հոկտեմբերի 28-ին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ստորագրվեց ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, որի վրա աշխատանքը տևեց 10 տարի: Համաձայնագիրը ստորագրեցին ԱՊՀ բոլոր երկրները բացառությամբ Ադրբեջանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի, բայց նրանք մինչև տարեվերջ դեռ կարող են միանալ դրան: Փաստաթուղթը կոչված է հիմք դառնալ ԱՊՀ երկրների առևտրատնտեսական հարաբերությունների համար և փոխարինել մի շարք երկկողմանի և բազմակողմանի համաձայնագրերի: Այն մասին, թե ինչ հեռանկարներ է բացում դա Հայաստանի առաջ, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է էկոնոմիկայի նախարարության Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը:
Պատմեք ԱՊՀ երկրների համար ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի առավելությունների մասին:
ԱՊՀ երկրների միջև ազատ առևտրի մասին երկկողմանի պայմանագրերը ստորագրվել են դեռ խորհրդի անկումից հետո 1992-1993թթ. , երբ երկրներում դեռ չէր ձևավորվել արտաքին առևտրի քաղաքականության ինստիտուտ և պետությունները չէին որոշել առանձին առևտրային ուղղությունները: Դրանից հետո սկսեցին աստիճանաբար կիրառել արտահանման այս կամ այն տուրքերը, կիրառվեց բռնագրավումների ինստիտուտ, որն իրենից ներկայացնում է այն ապրանքների ցուցակը, որոնք չեն ընկնում ազատ առևտրի ռեժիմի դրույթների տակ: Ուստի, եթե հայ ձեռնարկատերը ցանկանում էր զբաղվել ԱՊՀ շուկաներ արտահանմամբ, ապա ստիպված էր ծանոթանալ բազմաթիվ փաստաթղթերի հետ: ԱՊՀ երկրների համար ազատ առևտրի մասին պայմանագիրը հնարավորություն է տալիս մեր ձեռնարկատերին մեկ փաստաթուղթ ունենալ: Ավելին, այստեղ շարադրված է վեճերի բողոքարկման կարգը, ընդ որում ԱՀԿ գործողության շրջանակներում: Փաստաթղթում նշված են հստակ դրույքներ, մասնավորապես, արտահանման տուրքի կիրառմամբ, որը կարող է վերանայվել, բայց միայն նվազման ուղղությամբ: Այդ փաստաթղթում արձանագրված է, որ երկրները 6 ամիս անց բանակցություններ են սկսելու արտահանման տուրքերը նվազեցնելու համար, ինչը չի եղել ավելի վաղ գործող ոչ մի համաձայնագրում: Փաստաթղթի կարևորագույն դրույթներից մեկն այն է, որ պայմանագիրը ստորագրած երկրների միջև բոլոր հարաբերությունները կարգավորվելու են Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորմերի շրջանակներում, իսկ դա Հայաստանի համար, որը միջազգային կազմակերպության անդամ է, զգալի առաջընթաց է: Պետք է նշել, որ պայմանագրի դրույթները կիրառվում են միայն այն ապրանքների նկատմամբ, որոնք ունեն արտադրող-երկրները, իսկ այդ կանոնները բավական կոշտ են:

Ստեղծո՞ւմ է արդյոք այդ պայմանագիրը ինչ-որ արգելքներ այլ պայմանագրերին մասնակիցների միանալու համար:
Պայմանագիրն արգելքներ չի ստեղծում նրա կողմերից ոչ մեկի համար և թույլ է տալիս միանալ այլ փաստաթղթերի և կազմակերպությունների: Այսօր Հայաստանը բանակցություններ է վարում Եվրամիության հետ ազատ առևտրի մասին համապարփակ և խորը պայմանագրին միանալու համար, և այդ պայմանագիրը կտրականապես կապ չի ունենալու ուրիշների հետ: Մենք ունենալու ենք ազատ առևտրի ռեժիմների երկու բլոկ ապրանքների տեղափոխման համար:

Նախատեսո՞ւմ է արդյոք փաստաթուղթը Հայաստանի համար ինչ-որ սահմանափակումներ:
Հայաստանն այսօր էլ ԱՊՀ բոլոր երկրների հետ ունի պայմանագրեր ազատ առևտրի մասին, բացառությամբ Ուզբեկստանի և Ադրբեջանի, ուստի այդ երկրների ապրանքները չեն հարկադրվում մաքսատուրքերով, ավելին, չեն հարկադրվում այն ապրանքները, որոնք այդ շուկաներ են գալիս Հայաստանից: Ուստի մաքսատուրքերի գծով ոչ մի փոփոխություն գրեթե չկա:

Հայաստանի նկատմամբ նոր պայմանագրով ոչ մի սահմանափակումներ չեն նախատեսվում: Սակայն Հայաստանը մինչև 2014-ը կիրառելու է մաքսատուրքեր երկիր ներմուծվող ծխախոտի նկատմամբ, ինչը կապված է երկրում ծխախոտաբուծության զարգացման և աշխատատեղերի պահպանման հետ: Ցանկանում եմ նշել, որ պայմանագրով հստակեցված և նվազեցված են արտահանման տուրքերը, որոնք կիրառել են ԱՊՀ երկրներն ապրանքները Հայաստան արտահանելու դեպքում: Դա մասնավորապես վերաբերվում է հումքային ապրանքներին, որոնք մենք կարող են ներկրել ավելի ցածր գնով արդյունաբերական ոլորտի զարգացման համար: Օրինակ, 350 ապրանքներից, որոնց նկատմամբ Ռուսաստանը կիրառում էր արտահանման տուրքեր, այսօր մնացել է 94: Մի՞թե դա առաջընթացի քայլ չէ:

Ի՞նչ կտա ազատ առևտրի մասին պայմանագիրը Հայաստանի բիզնեսին և շարքային սպառողին:

Եթե տեղի արտադրանքն արտադրվի այն հումքից, որը նախկինում հարկադրվում էի մաքսատուրքով, իսկ հիմա չի հարկադրվում, ապա մեր սպառողի համար այն ավելի էժան է լինելու:

Ե՞րբ է վավերացվելու և ուժի մեջ մտնելու այդ փաստաթուղթը:
Քանի որ այդ փաստաթուղթն անմիջական ազդեցություն չի ունենալու երկրների պետական բյուջեների ձևավորման վրա, ապա, կարծում եմ, որ հաջորդ տարվա կեսին այն ուժի մեջ է մտնելու: Որպես կանոն պայմանագիրը որպես միջազգային փաստաթուղթ ուժի մեջ է մտնում ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից ուժի մեջ մտնելու մասին երրորդ ծանուցումը ստանալուց հետո, այսինքն երեք երկրներ պետք է վավերացնեն այն, որպեսզի պայմանագիրը որպես միջազգային փաստաթուղթ սկսի գործել, դրանից հետո այլ երկրները, որոնք սկսելու են վավերացնել այն, սկսելու են կիրառել դա:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
---